Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող «Երևանյան ամառ 2018» եռամսյա ծրագրի շարքում բազմաթիվ են երեխաների համար նախատեսված հետաքրքիր միջոցառումները: Հյուսիսային պողոտայում անցկացված «Ճկույթիկ» խորագրով մանկական համերգային ծրագրի շրջանակում Երևանում էր ֆրանսահայ երգիչ և կոմպոզիտոր Մարթեն Յորգանցը: Երեխաներն ու նրանց ծնողները հնարավորություն են ունեցել ունկնդրելու երգչի ամենահայտնի և սիրված, նաև մանուկների համար ուսուցողական կարևոր նշանակություն ունեցող ստեղծագործությունները: Համերգի ընթացքում փոքրիկները ձայնակցել, պարել և, առիթը բաց չթողնելով, լուսանկարվել են Մարթեն Յորգանցի հետ: |