ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+23 °C
ԵԹԵ ԴՈՒ ԿՈՒՅՐ ԵՍ, ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՄԵՆՔ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ
21:53, 03.07.2018
3467 | 0

Ցավ ի սրտե, երբեմնի քահանայի մասին մամուլում դրական գնահատական, կատարած ազգաշահ ու եկեղեցանվեր գործունեության մասին ոչ մի հոդված չգտանք։Փոխարենը կայքերը «Խայտառակը» , «Փրկեք հավատացյալ հայերին ամոթից ու խայտառակությունից» նման վերնագրերով մեկը մյուսի հետևից հոդվածներ են հրապարակել։ REGNUM-ում (2009 թ․) կարդում ենք, որ Սիմֆերոպոլի հայկական համայնքը բողոքի նամակ է հղել Ամենայն հայոց կաթողիկոսին, որտեղ նկարագրում են Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ եկեղեցում 2002թ-ին ծառայության նշանակված եկեղեցականի ոչ հարիր պահվածքը։ Նամակի հեղինակները նշում են, որ Տեր Խաչատուրը սովորական ծխախոտից բացի, օգտագործում է նաեւ թմրանյութ։ Վկայում են, որ ժամանակն անցկացնում է Ղրիմի գիշերային ակումբներում` կիսամերկ պարուհիների հետ երբեմն սեղաններին պարելով։

(Կից ներկայացնում ենք նամակները և կայքերի հղումը)
http://armtimes.com/hy/article/12591
https://regnum.ru/news/1126980.html
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ղրիմահայության համայնքի նախագահ Օ․Ա․Գաբրիելյանի անունով գալիս է պատասխան, որ Վեհափառ հայրապետի տնօրինությամբ ստեղծվել է հանձնախումբ, որն առաջիկա օրերին կժամանի Ղրիմ՝ տեղում հարցն ուսումնասիրելու և Հայրապետին եզրակացություն ներկայացնելուց հետո համապատասխան հայրապետական տնօրինություն կկատարվի։ (Կից ներկայացնում ենք նամակը)


Է․Միրզոյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստի հետազոտման ակադեմիա
դեպի վեր