ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Միջնարարի կինը սիրուն
20:52, 02.07.2018
5053 | 0
Միջնարարի կինը սիրուն
Բժժանքներ էր ջուրը նետում,
Անկռինչ ու մունջ էր գերում,
Բայց պատիվը չէր մրոտում։
Ջրերի սույզ ձու՞կը խայտաց,
Թե՞ թունդ ելա՝ կաց ու կամով,
Չէ՞ որ համրի ափը խաչված
Բևեռեցի դուրգամելով։
Բովանդակ այս ասելիքի
Տտիպ հա՞մն էր ախորժելի,
Թե՞ կորչելի նոր ալիքի
Թափը մնաց անշարժելի։
Միջնարարի կինը չքնաղ
Բժժանքներ էր ջուրը նետում,
Անկռինչ էր մի աքաղաղ,
Ու անունս չէր մրոտում։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
967 | 0
13:52, 29.01.2022
1779 | 0
10:11, 21.01.2022
1617 | 0
դեպի վեր