ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Քահանայի բաց նամակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին
14:16, 04.07.2018
3138 | 0
Սիրելի Նիկոլ ջան ուզում եմ ներողություն խնդրեմ իմ եղբայրների անունից, ովքեր խոչընդոտում են երիտասարդ, նորոգված, վերածնված Հայաստանի հոգևոր ձեռքբերումները նյութական կարևոր արժեքի վերածելու ընթացքին։
Հայ առաքելական Սուրբ եկեղեցին միշտ երիտասարդ, միշտ ավյունով լի մշտարթուն քարոզում է Հարուցյալ Քրիստոսին։ Յուր ժամանակին Տէր Հիսուսի և աշակերտների գործունեությունը որակվում էր, որպես երիտասարդական շարժում՝ մի խումբ ջահել տղերք միավորվեցին օր ու գիշեր իրենց ուսուցչի հետ քարոզում էին Ավետարանը և բժշկում մարդկանց։ Փոխվեց իրենց կյանքը, փոխվեց մարդկությունը, փոխվեց տիեզերքը։
Այս օրինակի հիշողությունը իրենց արյան մեջ կրելով զորակոչվում են մեր տղերքը։ Աստված պահապան մեր թագավորներին։ 300 քաջեր զորակոչվեցին արտերկրից՝ ի հաստատումն ՆՈՐ ՀԱՅ, նոր Հայաստան կոչի ու մաղթանքի։ Ես եմ տերը մեր երկրի կարգախոսը կյանքի կոչված ենք տեսնում և Փառք վերառաքում Բարձրյալ Աստծուն։ Այսօր մեկնարկեց նաև Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորումի ֆորումը օրհնությամբ ամենայն հայոց Կաթողիկոսի, որը միտված է դեպի հայրենի տուն կանչել մեր աշխարհասփյուռ ժողովրդի սիրասուն զավակներին։ Փառք ենք տալիս մեր Տէր Հիսուս Քրիստոսին այս շնորհների և ողորմությունների համար, որ Տէրը անպակաս է անում մեզ։ Հավաստիացնում եմ Ձեզ պարոն Փաշինյան ջան մեր եկեղեցին միշտ էլ առաջնագծում է և լինելու է, որովհետև երիտասարդական ավյունը ամփոփում է իր մեջ։ Նորից ու նորից ներողություն եմ խնդրում եկեղեցու մեջ տեղ գտած անհիմն և ծայրահեղ դրսևորումների համար, որոնց պատճառով լսեցինք թե եկեղեցին ու պետությունը անջատ են և հույս ունենք, որ եկեղեցին ու Ձեր սիրտը անջատ լինել չեն կարող։ Աստված օրհնի մեր սիրելի Հայ ազգին, սուրբ և պատվական բանակը հայոց՝ Սուրբ Խաչի զորությամբ խաղաղության մեջ պահի, որի համար անդադար փառավոր ում ենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։

Տեր Աբէլ Քարտաշյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստի հետազոտման ակադեմիա
դեպի վեր