Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.97, EUR 528.87, RUB 7.49, GBP 628.91
+1 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՏԵՐ ՈՒՆԻ
20:35, 18.11.2018

Սոնա Արշունեցի ·

ՀԱՊԿ-ում Լուկաշենկոն, նազարբաևը և ինչու չէ Պուտինը Փաշինյանին շփոթում են Քոչարյանի, Սերժի հետ․․․Էլ չգիտեն, թե ու՞մ հետ գործ ունեն, , , կարծում էին Սերժն է, որ միլիարդների զենքով Պուտինը զինում էր Ադրբեջանին ու երեխու պես մատների վրա խաղացնում, խաբում, թե բիզնես է․ Սերժն էլ մեզ էր համոզում, որ դա Ռուսաստանի իրավունքն է․․․ինչպե՞ս թե իրավունքն է, , , հիմա ոչ միայն Պուտինը, այլ ողջ ՀԱՊԿ-ն կզգան, թե ու՞մ հետ գործ ունեն, որ ապառաժ ժայռ է իրենց դեմ կանգնած հանձինս Փաշինյանի․․․ քո ցավը տանեմ Փաշինյան․ մեզ ազատեցիր ճորտի կարգավիճակից, , ,
Տարիներ ի վեր գրեթե բոլոր իմ հոդվածներն ավարտվում էին այս տողերով․․․
«Մեր երկրին այնպիսի ներկայանալի առաջնորդ է պետք, որ գերտերությունների առաջին դեմքերի հետ շփվելիս առաջնորդվի հավասարը-հավասարի դիրքերից, որ նա տեր կկանգնի մեր երկրի ամեն մի թփին ու քարին, այնպիսի առաջնորդ, որ ազգովի սիրենք ու հպարտանանք նրանով, ոչ թե գողերի, մարդասպանների ու երկիրը թալանողների հովանավորը լինի․ երկիրը հայաթափ անի, ժողովրդին պահի դառն աղքատության մեջ, իսկ պետական բյուջեն ու ստացած վարկերը թալանի իր մաֆյոզ շրջապատով ու անգամ բանակին հատկացված գումարները թալանի և չզինի արդի զինատեսակներով․․․»
Այսօր, երբ լսեցի Լուկաշենկոյին ու Նազարբաևին ուղղված Փաշինյանի իրավացի մեղադրանքները, իրենց կատարած դավաճանական քայլի համար հաշիվ պահանջելը․․․զգացի, որ իմ երկիրը տեր ունի, իսկական տեր և թույլ չի տա ո՛չ մի ոտնձգություն կապված մեր երկրի դիրքերը թուլացնող, , , Փաշինյան ջան դու քո դուխով ասել ուզեցիր շատ շատերին, որ քո դեմ խաղ չկա, , , Փառքդ շատ Աստված․ երկիրս տեր ունի․ ազնիվ տեր, նվիրյալ, արժանապատիվ, որ ոչ մեկի առաջ չի սողում, չի խոնարհվում․․․Թող Պուտինն էլ զգուշանա, որ իր դեմ ոչ թե Քոչարյանն ու Սերժն են կանգնած, այլ՝ Նիկոլ Փաշինյանը, որին թիկունք է կանգնած աշխարհասփյուռ հայությունը, , ,
Փառքդ շատ տեր, որ լսեցիր իմ աղոթքները, աղաչանքը, , , Աստված օրհնվի քո ծնունդը Փաշինյան, որ տեր կանգնեցիր մեր անտեր երկրին, փրկեցիր մեր երկիրը պետականազրկումից, և մեզ ազատեցիր վասալային կարգավիճակից, , ,

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
գրող հրապարակախոս


Մամուլի խոսնակ` Sona Arshuneci Arshuneci
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Sona Arshuneci Arshuneci
դեպի վեր