ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Ջիգանի կինը նորածին որդու հետ կրկին հայտնվել է հիվանդանոցում
20:22, 10.04.2020
1904 | 0

Ռեփեր Ջիգանի կինը՝ Օքսանա Սամոյլովան, կրկին հիվանդանոցում է հայտնվել չորսամսական որդու՝ Դավիդի հետ։ Instagram-ի աստղը տեսանյութ է հրապարակել, որում ինչ-որ կլինիկայում է եւ գրկել է որդուն։


Սամոյլովան կադրը չի մեկնաբանել, ինչի հետեւանքով հետեւորդները տագնապ են բարձրացրել, առավել եւս, որ նրանք բավական առիթներ ունեն։ Նախ՝ Ջիգանի ընտանիքը մարտի 22-ին է վերադարձել Նահանգներից, ուր կորոնավիրուսով հիվանդացածների քանակն ավելի շատ է, քան Ռուսաստանում։ Երկրորդը, դեռ գտնվելով ԱՄՆ-ում՝ նորածին Դավիդն արդեն հայտնվել է հիվանդանոցում։ Միայն թե Օքսանայի խոսքով՝ նրա մոտ ոչ մի լուրջ բան չի եղել։

Մամուլի խոսնակ` Yerevan PR
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Yerevan PR
դեպի վեր