1 Սրասրինգ կամ շվի ես նվագել, Ցայգից գիզակ՝ լուսնի նման նվաղել։ 2 Քանի թաց է այս կպչանը՝ քամուն տուր, Չոր շյուղերը դյուրավառ են, անճմուռ։ 3 Մեհենական քանի՞ տաղ ես հորինել, Էլ առավել՝ ճաքած սիրտս նորոգել։ 4 Մինչև ե՞րբ ես բառերի այս կեռմաններով պտտելու, Ալեգորիկ ի՞նչ ասույթ ես համառոտ, բայց պատմելու։ 5 Թե՞ սատանի շապիկները դասդասել ես մի հանգի, Աչք ածելով է՜լ չես գտնի իմ պատկերով անկարգի։ |