ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Նպատակասլացության շնորհիվ նա այսօր ամեն ինչ ունի
14:05, 13.07.2020
3296 | 0
Lragir.info –ի «Բլից հարցեր» շարքի հերթական զրուցակիցը երգիչ, դերասան Գոռ Հակոբյանն է։

— Օրը սկսում եք․․․

— Սուրճով

— Իրադարձություն, որ միշտ հիշում եք

— Երեխաներիս ծնվելու օրերը

— Ամենավատ սուտը, որ լսել եք ձեր մասին

— Որ գոռոզ եմ

— Ձեր հոբբին

— Արշավներ և ձկնորսություն

—Ձեր սիրելի երգը

— Շատ են

— Ամեն բան կտայիք միայն թե ունենայիք․․․

— Ամեն բան ունեմ

— Արևածագ թե՞ մայրամուտ

— Արևածագ

— Երազանք, որ գալիս է մանկությունից

— Ես երազանքներով չեմ ապրում, իմը նպատակներ են

— Ձեր նախընտրած պատմական ժամանակաշրջանը

— Անտիկ դարաշրջան

— Որն է ձեր կյանքի կարգախոսը

— Մնալ մարդ կյանքի ամեն փուլում

— Ի՞նչ կուզենայիք փոխել ձեր մեջ

— Ոչինչ

— Գոռ, եթե հնարավոր լիներ հանդիպել Գոռ Հակոբյանին 15 տարեկանում, ի՞նչ խորհուրդ կտայիք նրան

— Ոգելից խմիչք չօգտագործել

— Ինչպիսին եք Ձեզ պատկերացնում 80 տարեկանում

— Մահացած (ծիծաղում է)

— Յուրահատուկ նվեր, որ ստացել եք

— Չեմ հիշում

— Դերասան թե՞ երգիչ, որն է ավելի հոգեհարազատ ձեզ

— Որպես մասնագիտություն` դերասան, որպես ամենօրյա զբաղմունք՝ երգիչ


Սոնա Գիշյան
Հեղինակ` Son Yan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Son Yan
18:37, 13.05.2021
1726 | 0
13:04, 11.05.2021
1802 | 0
13:16, 17.07.2020
3207 | 0
դեպի վեր