Lragir.info –ի «Բլից հարցեր» շարքի հերթական զրուցակիցը սիրված երգրուհի Սիլվա Հակոբյանն է։
— Առավոտը սկսում եք...
— Արդեն սուրճ
— Ձեր դստրիկը ձեր կյանքում ո՞ր գույնն է ավելացրել
— Սպիտակ գույնը
— Իր, որ ձեզ հետ բերել եք մանկությունից
— Կապույտ պայուսակ, որի մեջ ինչպես անցյալում, այնպես էլ հիմա պահում եմ իմ ձայներիզները
— Եթե մի օր որոշեք գիրք գրել ձեր մասին ի՞նչ կվերնագրեիք
— «Երջանկության հետապնդում», ի դեպ էդպիսի ֆիլմ էլ կա, որի շատ դրվագներում ես իմ անցած ճանապարհն եմ տեսնում
— Կնոջ լավագույն տարիքը
— 25
— Խորհուրդ, որ կտայիք 15 տարեկան Սիլվա Հակոբյանին
— Շատ չնվիրվի մարդկանց
— Մարդ, ում ներկայությունը զգում եք անգամ երբ նա ձեզնից հեռու է
— Ծնողներիս և ամուսնուս ներկայությունը
— Ձեր ընտանեկան որ ավանդույթն եք բերել ձեր նոր ընտանիք և ավանդույթ որ ստեղծել եք ձեր նոր ընտանիքում
— Համախմբված լինելու ավանդույթն եմ բերել, որն էլ կփոխանցեմ իմ բալիկին
— Գլխապտույտ հաջողություն և խորը հիասթափություն ինչպե՞ս եք հաղթահարում
— Հարազատներիս խորհուրդով և օգնությամբ
— Զայրույթի պահին ձեզ ի՞նչը կզինաթափի
— Արտասվելը
— Շոկոլադ՝ դա՞ռը թե՞ քաղցր
— Քաղցր
— Համաշխարհային աստղ ում հետ կցանկանայիք դուետ ունենալ
— Բրունո Մարսի
— Ինչ եք կարծում ընկերության հի՞նն է լավ
— Միանշանակ՝ այո
— Ինչպես եք ծախսել ձեր առաջին հոնորարը
— Եթե ճիշտ եմ հիշում, որևէ կենցաղային իր գնելով
— Հարց, որ մշտապես տալիս եք ինքներդ ձեզ
— Ինչո՞ւ է ինձ ամեն ինչ դժվարությամբ տրվում
Սոնա Գիշյան