ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ինչո՞ւ – այդ հարցը իր բոլոր տարբերակներով հաճախ է հայտնվում գլխումս
12:56, 11.05.2021
1712 | 0
Զրուցակիցս սիրված դերասանուհի Լուսինե Կոստանյանն է

— Առաջին բանը որ անում եք արթնանալուց հետո

Սիրում եմ մի քիչ էլ մնալ պառկած նախքան վեր կենալս, եթե կա իհարկե հնարավորություն

— Դրական թե բացսական կերպար, որն եք գերադասում

Ինձ համար ավելի կարևոր է, որ դերը հետաքրքիր լինի, ներքին և արտաքին գործողություններով հարուստ։ Կարևոր է նաև, որ կերպարը կառուցելու ու ստեղծագործելու ընթացքը հետաքրքիր լինի

— Ձեր երազանքների դերը

Չունեմ երազած դեր, ինձ համար կերպարները մարդիկ են, որոնց հետ ես սկսում եմ ծանոթանալ ու սիրել կամ գուցե և չսիրել ընթացքում (Ժպտում է)

— Ճակատագիր կա՞, թե մենք ենք ընտրում

Մեր կայացրած որոշումներով կառուցվում է մեր կյանքը, բայց ավելի մեծ, գլոբալ առումով կարծում եմ կա ճակատագիր։ Ամեն ինչ չէ, որ մեզնից է կախված, թեպետ շատ բան է կախված...

— Գլուխը կկորցնեք...ինչի՞ց

Հմմ..չգիտեմ, երևի անցել եմ էդ տարիքից, մի քիչ ավելի լավ գիտեմ գլխիս տեղն ու արժեքը որ կորցնեմ (ժպտում է)

— Եթե հնարավոր լինել ծնվել նորից...

Չեմ մտածել այդ մասին, եթե խոսքը ինչ որ բան փոխելու մասին է, չեմ կարծում, որ կփոխեի

— Հարց, որից խուսափում եք

Չեմ խուսափում, պարզապես չեմ սիրում խոսել սիրո, հավատքի ու այն բաների մասին, որոնք չափից շատ անձնական են


— Սթրեսից ազատվելու ձեր տարբերակը

— Լավ երաժշտություն, հետաքրքիր գիրք, պետք է լսես ինքդ քեզ, միշտ չի, որ նույն բանն օգնում է

— Եղել է դեպք, երբ ձեզ ճանաչել են և պարզապես նվիրել այն ինչ դուք ցանկացել եք գնել

Եղել է

— Կուզեիք մշտական բնակություն հաստատել այլ երկրում

կուզեի ապրել Լոնդոնում, բայց մշտական ապրելու մասին այդքան էլ վստահ չեմ կարող խոսել

— Կներե՞ք դավաճանությունը

Միանշանակ աշխատում եմ ոչինչ չասել, դա կախված է մարդուց, նրա կարևորությունից իմ կյանքում, ու իրավիճակից..․Բայց մոռանալ դժվար թե կարողանամ

— Ձեր մարմնավորած բացսական դերերի հետ կապված եղել են զավեշտալի դեպքեր

վերջին դերիս հետ կապված («Սիրուն Սոնա» - Հեղինե) եղել են, մարդիկ ջղաինանում էին վրաս փողոցում, բայց դա իհարկե ինձ ուրախացնում էր, նշանակում է հավատացել են, նշանակում է ստացվել է

— Իրադարձություն, որ փոխեց ձեր կյանքը

Երևի թատերական ինստիտուտ ընդունվելը, չնայած իրադարձություններ, որոնք այս կամ այն կերպ փոխել են կյանքիս ընթացքը էլի են եղել

— Գիրք, որ միշտ կարդում եք

Գիրք, որը կարելի է միշտ կարդալ դա Աստվածաշունչն է։ Բայց կան գրքեր, որոնց վերադառնում եմ, օրինակ Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» -ն երկու անգամ եմ կարդացել ու վստահ չեմ, որ էլ չեմ կարդա, ու էդպես էլի կան գրքեր

— Հարց, որ մշտապես տալիս եք ձեզ

Ինչո՞ւ – այդ հարցը իր բոլոր տարբերակներով հաճախ է հայտնվում գլխումս

Սոնա Գիշյան
Հեղինակ` Son Yan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Son Yan
18:37, 13.05.2021
1719 | 0
13:04, 11.05.2021
1793 | 0
13:16, 17.07.2020
3205 | 0
դեպի վեր