ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Ռոբերտ Սմիռնով *Նկարիչը մեր երկրում միայնակ է*
19:48, 01.01.2021
5881 | 0

Ռոբերտ Սմիռնով *Նկարիչը մեր երկրում միայնակ է*


Roslin ART MAGAZINE
Հանդեսի հյուրը «ՍՄԻՌՆՈՎ ԱՐՏ
ԿՈՆՍԱԼՏԻՆԳ» ընկերության հիմնադիր,
հավաքորդ, հայ կեր պար վեստի հանրահռչակող
Ռոբերտ Սմիռնովն է։
«Մեր երկիրն այսօր վերապրում է իր պատմության
ամենածանր ժամանակներից մեկը և այսօր,
յուրաքանչյուրս մեր աշխատանքային ճակատում,
պետք է բազում ստեղծարար քայլեր կատարենք ու
դիմակայենք այս արհավիրքին։ Որպես արվեստի
ոլորտի գործիչ, հեռու եմ քաղաքականությունից, բայց
մեր ապագա քաղաքական գործիչներին մի բան եմ
ցանկանում մաղթել՝ ձեր բոլոր գործերում եղեք
հայամետ, ուրիշ ոչինչ։
***
Մեր տոհմը միշտ էլ առնչվել է կերպարվեստին,
զբաղվել է մեկենասությամբ։ Պապիս հայր Վլադիմիր
Սմիռնովն, ի դեպ, հանրահայտ Սավվա Մորոզովի
ընկերն էր և արվեստի հովանավորող։ Մայրական
կողմից երկու պապերս նշանավոր մարդիկ էին։
Բեգլար Տեր-Ղևոնդյանը ծխախոտագործ էր և
հավաքորդ։ Հեղափոխության ժամանակ նրա
հավաքածուն փորձում են այրել։ Հավաքածուի մի
մասը հաջողվում է փրկել։ Դրանց մի մասը հետո
հանգրվանեց Թբիլիսիի ազգային պատկերասրահում,
մնացածը՝ Սարդարապատի թանգարանում։ Մյուս
պապս՝ Նիկողայոս Հակոբյանը, հին երևանցի էր և
ճանաչված արդյունաբերող։ Հպարտ եմ իմ
տոհմակիցներ, Հայաստանում ճանաչված մշակույթի
ճանաչված գործիչներ Ռոբերտ և Ժակ
Հակոբյաններով և Լավրենտի Բարսեղյանով։ Ես
փորձում եմ արժանի ձևով շարունակել նրանց գործը։
***
Այսօր, այս խելահեղ աշխարհում միակ կայուն
արժեքը արվեստն է։ Եվ այդ աշխարհում մենք կարող
ենք մեր ուրույն տեղը գրավել մեր ազգային
արվեստով։ արվեստի միջազգային շատ
կենտրոններում, Լոնդոնում, Իտալիայում,
Լենինգրադում և այլ վայրերում, ուր կերպարվեստ է
ուսումնասիրվում և դասավանդվում, գնահատված է
հայկական միջնադարյան մանրանկարչությունը,
բավականին ճանաչված են Թորոս Ռոսլինը, Սարգիս
Պիծակը և մյուս վարպետները։ Եվ այսօր, ուղղակի
ոգեշնչված Հայաստանի և Արցախի վերականգնման
ու զարգացման հեռանկարով, անհրաժեշտ է
ձևավորել կերպարվեստի ներքին և մրցունակ շուկա,
դուրս գալ միջազգային ասպարեզ։
Աշխարհը թագավարակի բռնկումներից հետո
էապես փոխվել է, ամեն բան զարգանում ու
փոփոխվում է օրեցօր։ Մենք պետք է համընթաց
քայլենք աշխարհի հետ, բայց դրա համար նախ պետք
է մի քանի քայլ առաջ մտածենք և դրանք
իրականացնենք։
***
Հայ ազգային կերպարվեստը, արվեստն
առհասարակ, անհրաժեշտ է համաշխարհայնացնել։
Այսօր աշխարհում հանրահռչակված են Արշիլ Գորկին,
Պոլ Կիրակոսյանը, Իրանի արդի կերպարվեստի
հիմնադիր Մարկոս Գրիգորյանը։ Սակայն նեղ
մասնագիտական շրջանակներից բացի,
արվեստասեր աշխարհին գրեթե անհայտ են
Սարյանն ու Քոչարը, Սուրենյանցն ու Գայֆեջյանը,
Կոջոյանն ու Հարություն Կալենցը։ Նաև 60-
ականների հոյակապ վարպետներ Վրույր
Գալստյանը, Մարտին Պետրոսյանը, Աշոտ
Հովհաննիսյանը, Մինաս Ավետիսյանը, Էդուարդ
Արծրունյանը, Հակոբ Հակոբյանը և Սարո Կալենցը,
մեր ժամանակակից որակյալ նկարիչներ ու
քանդակագործներ։
***
Այսօր, անգամ մեր դժվարին օրերում մեր
ընկերությունը լուրջ աշխատանքներ է իրականացնում
միջազգային շուկաներում հայտավորվելու և
ամրագրվելու նպատակով։ Առհասարակ մեր ազգային
կերպարվեստային մտածելակերպը կոդավորված է
հայկական գենում, գունային զգացողությունն ու
առաջադիմական մտածելակերպը մեր այցեքարտն ու
հաղթաթուղթն են։ Նախորդ դարասկզբին Քոչարն ու
Սարյանը կերպարվեստի նշանավոր տեսաբանների
կողմից արժանանում էին բարձր գնահատանքի, և՛
Մոսկվայում, և՛ Փարիզում զարմացած էին
Սուրենյանցի փայլուն գործերով, բայց չէ՞ որ Մոսկվան
ու Փարիզը համաշխարհային կերպարվեստի
կենտրոններ էին։
***
Թագավարակն իր չար խաղը խաղաց, և
չեղարկվեց Բազել քաղաքում կայանալիք «ԱրթԲազելղ միջազգային բիենալեն, որին մասնակցելու
հայտ էինք ներկայացրել։
Իհարկե, միջազգային շուկան բավականին
քմահաճ երևույթ է, և հայերս այնտեղ պետք է
ներկայանանք մեր հրաշալի ազգային
կերպարվեստով, բայց միայն համագործակցված
թիմային աշխատանքով։ Երկար տարիներ
բանակցում էինք աշխարհահռչակ հավաքորդ և
գալերեիստ Լարի Գագոսյանի հետ։ Նա ապրում է
Նյու Յորքում, պատկերասրահներ ունի աշխարհով
մեկ։ Հնարավոր է, որ նրա հետ համագործակցենք և
իրականացնենք մի շարք նախագծեր։
***
Մեր հանրապետությունը շատ հարուստ է
երիտասարդ տաղանդավոր նկարիչներով։ Կան
դաշտը համակարգող տարբեր կազմակեր -
պություններ, մասնավորապես Հայաստանի
նկարիչների միությունը, որն այսօր, պահպանելով
վաղեմի թանկ ավանդույթները, աշխատում է
նորարարական և թարմ մտահղացումներ
իրականացնելով։
***
Նկարիչը մեր երկրում միայնակ է։ Նա, ըստ
էության, այսօր աջակցություն չունի ո՛չ պետության, ո՛չ
էլ անհատների կամ հասարակական կազմակեր -
պությունների կողմից։ Նկարիչն իր էությամբ մեծ
երեխա է, նա անկեղծ սրտով տարված է իր
արվեստով, բայց չէ՞ որ նա ստեղծագործելուց բացի
պիտի ապրի։
Պետությունը երեկ էլ, այսօր էլ ձեռքերը լվացել, մի
կողմ է քաշվել։ Կերպարվեստի և կերպար -
վեստագետների հովանավորումն այսօր պետք է
իրենց ձեռքը վերցնեն նվիրյալ մեկենասները,
արվեստասեր հարուստ մարդիկ։
Իմ նշանաբանն է. «Եթե մրցակիցդ ավելի ուժեղ
է, քո գործողությունները պետք է վեր լինեն նրա
իմացության սահմաններից» ։
***
Հայ կերպարվեստը, կայանալով միջազգային
շուկաներում, կարող է լուրջ գումարներ ներդնել
պետական գանձարանում։ Կերպարվեստը այն
բնագավառն է, որտեղ մեծ գումարներ են շրջա -
նառվում, միայն թե պետք է այնտեղ դառնալ լուրջ
խաղացող՝ ձերբազատվելով աղքատ ազգականի
հավերժական բարդույթից։ Ի վերջո, մեր արդյունա -
բերությունը դժվար թե տեսանելի ապագայում
մրցունակ դառնա աշխարհում։ Հաճախ են ասում, որ
մենք չունենք նավթ, մեր նավթը մեր գիտական ու
մշակութային ներուժն է։ Այո նավթ չենք ունեցել, ոսկի
արդեն չունենք։ Մնում է ապավինել մեր, հավա -
տացեք, անբավ ներուժին՝ գիտությանը, մշակույթին
և կերպարվեստին։ Եթե երկրի զարգացման այլ,
ավելի առաջընթացային եղանակներ և հնարավո -
րություններ կան, ապա խնդրում եմ, որ հիշեցնեք։
***
Ես նաև հավաքորդ եմ, ձեռք եմ բերել
նախընտրածս վարպետների ստեղծագործու թյուն -
ները, Մարտիրոս Սարյանի, Աշոտ Հովհաննիսյանի,
Մինասի, Մարկոս Գրիգորյանի, նաև ժամանակակից
վարպետների գործերը։ Իմ հավաքածուում իրենց
տեղն ունեն Վահագն Իգիթյանի, Սուրեն Սաֆար -
յանի գործերը, ընդ որում, և՛ պապ, և՛ թոռ
Սաֆարյանների, քանի որ երկուսն էլ տաղանդավոր
են։ Ավելացնեմ նաև Դարոն Մուրադյանի և Սարգիս
Համալբաշյանի, Մայիս Մխիթարյանի, Գագիկ
Ղա-զանչյանի, Խաչիկ Աբրահամյանի, Շոթա
Ոսկանյանի, Եկատերինա Վալեանուի (Եկատերինա
Վեռտիս) անուննները
Կերպարվեստի ստեղծագործությունների գինը
մշտապես բարձրանում է։ Այնինչ Հայաստանում
քաղաքակիրթ շուկա դեռևս չի ձևավորվել։ Չկա
նկարի և քանդակի գնահատման հատուկ
համակարգ։ Այսօր գործում են մի քանի մասնավոր
պատկերասրահներ, որոնք որոշակի աշխուժություն
են մտցնում տեղական շուկայում։ Սակայն դա
անբավարար է, Հայաստանի ներուժն այնքան մեծ է,
որ ամբողջ փողոցներ կարող են դառնալ
պատկերասրահների և արվեստի նմուշների
գնահատման, հանրահռչակման և վաճառքի
օջախներ։ Նման փողոցներ կամ փողոցի
հատվածներ կան քաղաքակիրթ երկրներում, որոնց
կերպարվեստային ներուժը հաստատ մեր ներուժին
չի գերազանցում։
Նման փողոց-պատկերասրահի համար կարող է
ծառայել, մասնավորապես, Երևանի Աբովյան
փողոցի մի մասը։
Ռոսլին արվեստի հանդես
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմինե Պարազյան
21:49, 30.01.2019
4942 | 0
դեպի վեր