MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Tomorrow:+21 °C
Գեղարվեստի պետական ակադեմիան հավատարմագրվեց 4 տարով
17:44, 15.02.2018
2884 | 0

Այսօր տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովի նիստը։ Օրակարգում Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի (ԵԳՊԱ) ինստիտուցիոնալ հավատարմագրման հարցն էր։

Ուսումնական հաստատությունում փորձաքննություն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Սարգսյանը ներկայացրեց փորձագիտական զեկույցի հիմնադրույթները, բուհի ուժեղ և թույլ կողմերը։

Հավատարմագրման հանձնաժողովի ներկայացուցիչները հարցեր ուղղեցին փորձագիտական խմբի ղեկավարին և բուհի ներկայացուցիչներին, որից հետո տեղի ունեցավ դռնփակ քննարկում և քվեարկություն։

Հանձնաժողովի որոշմամբ՝ ԵԳՊԱ-ին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։

The article published in the Spokesperson project.
Share with friends
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
to top