MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+27 °C
Տրամաբանական է և անհրաժեշտ Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի պահանջը
10:04, 17.07.2018
3712 | 0
Հայրենակի՛ց, հանգամանքների բերումով քննության առարկա է դարձել սերժական ռեժիմի գլխավոր դերակատարներից մեկի՝ Հայոց Հայրապետի անձի հարցը, որը տասնամյակներով ոչ միայն որևէ փորձ չի արել ձայն բարձրացնելու հօգուտ ժողովրդի կեղեքված հսկայական զանգվածի, այլև հետևողականորեն լեգիտիմացրել է ռեժիմը, առաջ մղել յուրայիններին` դրանով իսկ նպաստելով երկրում ծավալված կողոպուտին և պետականության սաբոտաժին:
Ուստի, տրամաբանական է և անհրաժեշտ նրա հրաժարականի պահանջը: Արդյունքում կշահի Եկեղեցին և հայությունն ամբողջ աշխարհում: Աստծուն կարելի ծառայել նաև այլ կարգավիճակում: ՄԻՆՉԴԵՌ՝ Չորրորդ Հանրապետության պետականակերտումի մեջ ահռելի դերակատարություն է վերապահված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, նրա Դավանանքին և Հայոց վերանորոգ Հայրապետին:

Լևոն Շիրինյան
Քաղաքագիտության դոկտոր
«Առաջարկում եմ՝ Գարեգին Բ-ն ճգնավորի կյանք վարի». Լևոն Շիրինյան
Spokesperson: Ազատ Խոսք
The article published in the Spokesperson project.
Share with friends
Ազատ Խոսք
to top