MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.15, EUR 415.38, RUB 6.32, GBP 481.02
+3 °C, 0 °C ... +6 °C Tomorrow:+7 °C
Դիվանապետն այսպիսի մշակված ծրագրով ստեղծում է իր թիմը` հետագա կաթողիկոսական ընտրություններին ընդառաջ
00:35, 05.04.2019
7568 | 0
Դիվանապետը Խոր Վիրապի վանահորը Վիրահայոց թեմի առաջնորդ է նշանակել

Անցնող ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ հասկանալի չէր Գարեգին Բ-ի համագյուղացի և ամենավստահելի Դիվանապետը, նույն ինքը` Արշակ չեպիսկոպոս Խաչատրյանը, ո՛ւմ կողմից էր խաղում։ Այս մոխրագույն կարդինալը առաջին հայացքից ցույց է տալիս, որ Գարեգինի մոլի պաշտպանն է, բայց իրականում ճիշտ հակառակն է։ Ստեղծված իրավիճակում ամեն մարդ իր անձնական խաղն է խաղում։ Եվ այս մեկը ևս, որ հայտնի է որպես ծածուկ հակակաթողիկոսական, հիմա մի մեծ սցենար է մտածել։
Քանի որ բոլոր եպիսկոպոսներն իրեն ընկալում և ընդունում են որպես կաթողիկոսի ականջ, ուրեմն երբ կաթողիկոսը հեռանա գահից, իր հետ պետք է հեռանան նաև իր ականջները։ Այս անձը, չնայած որ տարիներ շարունակ Հանրապետական իր կուսակից ընկերների մոտ կաթողիկոսին էր հայհոյում, հիմա մտածում է, որ եթե կաթողիկոսը հեռանա, նրանից հետո ով էլ որ գա, իրեն դուրս է շպրտելու Աթոռից։
Բայց արի ու տես, որ սրա ախորժակը բավական մեծ է։ Մտածել է, որ Գարեգինից հետո իր միակ փրկությունը, ոչ ավել ոչ պակաս, նրա գահը առնելն է։ Ինչպես ասում են, երազելը վտանգավոր չէ։ Եվ հիմա միայն իր շահերից է բխում կաթողիկոսի` գահին մնալը, որով ինքը ժամանակ է շահում` պատրաստվելու համար։ Այս օրերին պարտաճանաչ իջնում է ժամերգությունների։ Ամեն տեղ իր ներկայությունն է ցույց տալիս։ Հիմա էլ կաթողիկոսի ականջին փսփսացել է, թե իր գործ տվող միաբան Տարոն վարդապետ Ղուլիկյանը կաթողիկոսամետ է։
Աշխարհիկ թե հոգևորական` բոլորը գիտեն այս Տարոնին, ով երկար տարիներ նույն Արշակի միջոցով զբաղեցնում էր Գեղարդավանքի վանահոր պաշտոնը։ Հիմա էլ Խոր Վիրապի վանահայրն է...
Սա ճեմարանից դուրս մնացած ուսանող էր ու անհայտ ծառայություններ մատուցելով դիվանապետին` հանկարծ հայտնվեց ճեմարանի վերջին լսարանում ու նույն բարեխոսի միջնորդությամբ` դարձավ իբր թե վարդապետ։
Եվ հիմա էլ դիվանապետը որոշել է իր այս խամաճիկին ուղարկել Վիրահայոց թեմ` որպես առաջնորդ։ Այստեղ են ասում, ականջդ կանչի, Մաղաքիա՛ վարդապետ... Ինչո՞ւ այդքան պախարակեցիր քեզ, որ Ղուլիկյանին օգնակա՞ն գնաս...
Հիմա գանք բուն թեմային։ Դիվանապետն այսպիսի մշակված ծրագրով ստեղծում է իր թիմը` հետագա կաթողիկոսական ընտրություններին ընդառաջ։ Մեկ այլ խամաճիկի էլ` Գևորգ չեպիսկոպոս Սարոյանին, վերջերս Արարատի մարզի ռաբիզ տեսուչ նշանակեց։
Ահա սա՛ է գարեգինյան կլանը։ Խաբկանք ու սուտ ամեն տեղ ու ամեն հոգու մեջ։

Ժամերգության իջնող Սրբազան
Spokesperson: Ազատ Խոսք
The article published in the Spokesperson project.
Share with friends
| |
Ազատ Խոսք
to top