MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
+2 °C, 0 °C ... +2 °C Tomorrow:+2 °C
Ինչո՞ւ էր ԿԳ նախարարի հետ բախված քահանան թաքնվել Տեր Ղազարի թիկունքում
22:25, 31.01.2019
6080 | 0
Եթե հիշում եք, ամիսներ առաջ, ավելի ստույգ՝ 2018 թ. սեպտեմբեր ամսին, Գարեգին Բ-ի զոմբիներն ու նրա կերակրատաշտից առատորեն սնվողները համացանցում մի վայնասուն բարձրացրին՝ ինչ է, թե Կրթության և գիտության նախարարը սեպտեմբերի 1-ին չէր այցելել Մայր Աթոռ՝ ստանալու կաթողիկոս կոչված անպատկառ արարածի «օրհնությունը»: Հարմար առիթ էր, որպեսզի ռոբերտասերժական-գարեգինականները ցեխ շպրտեին նորաթուխ նախարարի վրա: Այդ մասին առանձին գրությամբ անդրադարձ եղել է:
Այդ գրոհից ամիսներ անց հիմա էլ նոր սկանդալ է հասունանում Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների դասում: Բոլորն իմացան և ուշի ուշով հետևում են օրերս Արարատի մարզի Այգեստան համայնքի միջնակարգ դպրոցում տեղի տարածաշրջանային քահանայի ու Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի միջև ծագած բախման մասին: Ապա անակնկալ կերպով այդ միջադեպի մասին առաջինը բարձրաձայնում է Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ, ծնունդով ապարանցի Տեր Ղազար քահանա Պետրոսյանը: Նրա անկիրթ գրառմանը և համարժեք արձագանքին նույնպես ծանոթ ենք: Բայց չգիտես ինչու, նախարարին հրապարակային կերպով պատասխանում է ոչ թե «օրվա հերոս» անանուն քահանան, այլ մեկ ուրիշ քահանա՝ ի դեմս Տեր Ղազարի, ով թեև ներկա չի եղել դեպքի վայրում, սակայն հիմնվելով նախարարից «նեղացած» իր քահանա եղբոր «խոստովանությունների» վրա՝ արյունը գլխովն է տվել և որոշել հանդես գալ հրապարակային ցնցող գրառմամբ՝ մեղմ ասած, մատ թափ տալով Արայիկ Հարությունյանի վրա: Բայց ամենազավեշտալին ոչ այնքան այն է, որ դպրոցում նախարարին հանդիպած քահանայի «դուխը» չի հերիքել, որ նախարարին «տեղը դնի» (թեկուզ ֆեյսբուքով), և դա արել է «դուխով» Տեր Ղազարի օգնությամբ, այլ որ ամեն գնով ծածուկ էր պահվում «օրվա հերոս» քահանայի անունն ու ինքնությունը:
Սակայն այս մութ պատմությունը հետզհետե հստակացավ այն բանից հետո, երբ ԿԳ նախարարը լրագրողների առաջ որոշ պարզաբանումներ տվեց՝ հընթացս շեշտելով դեպքի վայրում եղած քահանայի անունը՝ Տեր Դավիթ: Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ մարզի Կանաչուտ համայնքի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Կյուրեղյանը միաժամանակ հոգևոր ծառայություն է իրականացնում նաև Այգեստան համայնքում, ով ակտիվ շփումների մեջ է մարզպետարանի հետ:
Այս պարագայում բոլորովին անհասկանալի է Ղազար քահանա Պետրոսյանի անտեղի և անհարկի միջամտությունը՝ ի պաշտպանություն Դավիթ քահանայի: Եթե նպատակը այդկերպ հայ քահանայի վարկանիշը բարձրացնելն էր, ապա այդ փոթորիկից հետո է՛լ ավելի հեղինակազրկվեց հայ հոգևորականը: Մի բան հստակ է, որ քանի դեռ մենք չունենք հոգևոր առողջ և ընտրյալ առաջնորդ, ապա անհնար է, որ Հայ Առաքելական եկեղեցու դերն ու վարկանիշը որևէ կերպ բարձրանա: Ընդհակառակը՝ օրեցօր ավելի ու ավելի պիտի նսեմացվի հայ հոգևորականությունը՝ Գարեգին Բ-ի և իրեն շրջապատող պնակալեզ եկեղեցական ու աշխարհական անհատների անվերջանալի խայտառակումների և ինքնաբացահայտումների հաշվին: Եվ այդ ճանապարհին, ցավոք, թացն ու չորը հաճախ պիտի խառնվեն իրար, քանի որ եկեղեցական ինտրիգներն ու սադրանքները միայն Աստծուն են քննելի: Կամ էլ արդեն սկսում ես մտածել, որ այս ամենը Մայր Աթոռի կողմից նախորոք ծրագրված և մշակված արշավ է՝ ընդդեմ թավշա հեղափոխություն իրականացրած և հանրապետական ռեժիմը տապալած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի:
Այս համատեքստում լիովին ընկալելի է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հետևյալ մեկնաբանությունը. «Ինչպես միշտ և ամեն բան Գարեգինը գործել է ընդհատակից: Այս օրերին էլ նա չի փոխել իր գործելաոճը: Ամենևին չարդարացնելով Կրթության և Գիտության նախարարին կամ չմեղադրելով անգամ, քանի որ նման բան անելու համար ամենապակասը պետք է դրա ականտեսն ու վկան եղած լինեի, այդ սև գործը կաթողիկոսը ֆեյսբուքով բարդեց իր քահանաների վրա, որոնք էլ սիրով և առանց կասկածի իրենց վրա վերցրին այդ անպտուղ ֆեյսբուքյան ցեխշպրտոցի կռիվը, ինչն էլ բերեց երկուստեք վիրավորանքների և երկուստեք ներողություն խնդրելու ակնկալիք-պահանջին: Ասածս ի՞նչ է, բա դու «Հայոց հայրապետ» մարդ ես, ինչո՞ւ չես գնում ինքդ ԿԳ նախարարի մոտ և պարզաբանում պահանջում իր, ինչպես դուք եք ասում, անվայելուչ պահվածքի համար: Լավ, դա Ձեզ վայել չէ, ի վերջո «հայրապետ» մարդ եք: Կանչեիք ձեզ մոտ Արայիկ Հարությունյանին և ձեր «հայրապետական» ձեռքը սեղանին խփելով` պահանջեիք նրանից Ձեզ և Ձեր հոգևորակնների հասանելիք հարգանքը և տեղը այս արևի տակ... Բայց չէէէ, ամեն բան մթության քողի տակ, ամեն բան գաղտագողի և որ ամենակարևորն է` ուրիշների ձեռքերով: Եվ ինչպես միշտ, դուք ջրից չոր դուրս եկաք, գոնե առայժմ: Փոխարենը թրջվեցին ձեր խեղճ ու կրակ` առանց այդ էլ թրջված հոգևորակները: Սակայն ամեն բան նոր է սկսվում» ...
Դե սրբապիղծ ու նենգ Գարեգինից և իր բռակ կադրերից էլ ի՞նչ սպասես: Եվ ինչքան էլ քիչ թե շատ հարգված հոգևորական կար եկեղեցում, բոլորին նա գտագործեց իր կեղտոտ նպատակների համար, հեղինակազրկեց, վերածեց քուրջի ու մի կողմ շպրտեց: Իսկ այդ օգտագործված հոգևորականներն այդպես էլ չգիտակցեցին, որ մի փոր հացի համար բա արժե՞ր հարցականի տակ դնել իրենց արժանապատվությունը և ոտնակոխ անել տարիների իրենց հոգևոր ծառայության վաստակն ու համբավը: Հետո էլ մարդիկ կան, որ նեղանում են գյումրեցի դերասան Նիկոլայ Ծատուրյանի այն խոսքերից, որոնցով բնորոշում է Գարեգին Բ-ին՝ նրան անվանելով «այլանդակություն, օլիգարխ, իսկական սատանա»: Որոշ միամիտ հավատացյալներ էլ մարմնացյալ «սատանային» կաթողիկոսի տեղ դրած՝ Աստծու դեմ են ապստամբել ու սեփական տան խոհանոցի գարշահոտությունը թողած՝ իրենց դիմաց կանգնած այլախոհ մարդկանց մեջ են «սատանա» փնտրում:
Նիկոլայ Ծատուրյանը կաթողիկոսի մասին. «Դա սատանա է, այլանդակություն, օլիգարխ»
Spokesperson: Ազատ Խոսք
The article published in the Spokesperson project.
Share with friends
| |
Ազատ Խոսք
to top