* * * Տանիքը տարել էր քամի՜ն՝ պատերը մնացել էին անտե՜ր, անաստվա՜ծ, …Երբ հեռվից լսվեց մաշվա՜ծ մի աղոթք պատերից միա՜յն մեկը դողաց… * * * Երբ Դո՛ւ ես տերը՝ Ես քեզ հնազանդ, Երբ Ե՛ս եմ տերը - դու ինչո՞ւ չկաս… * * * «Ես ծաղիկներ եմ սիրում- գեղեցի՜կ, հոտավե՜տ, բայց ամե՜ն բան ունի իր ժամանակը…» Ինքն իր հետ խոսո՜ւմ էր, փլիսոփայո՜ւմ Սեղանին դրված դատարկ ծաղկամանը: * * * Սիրտս հարմարվո՜ղ է, իսկ ես բնավ ո՛չ, ինչպե՞ս ենք ապրում - ես չե՛մ հասկանում Ուր որ գնո՜ւմ եմ ինձ հետ գալիս է՝ ներկայացնո՜ւմ եմ որպես Ընկերոջ: * * * Այսպե՜ս էլ ապրում ենք՝ Դու քե՛զ համար Ես՝ քեզնո՜վ: Կարոտո՞ւմ ենք, Դո՛ւ…չգիտե՜մ, Իսկ ես՝ քեզ: Կգա՜ մի օր, կհեռանա՜նք Դո՛ւ…չգիտե՜մ, Ես՝ քեզ հետ: |