ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանները միացել են Թանգարանների միջազգային օրվա միջոցառումներին
19:57, 18.05.2018
2614 | 0

Մայրաքաղաքի համայնքային թանգարանները միացել են Թանգարանների միջազգային օրվա միջոցառումներին, որոնք այս տարի Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով անցկացվում են «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հասարակություն» խորագրի ներքո:

Մասնավորապես, « «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում այցելուները հնարավորություն են ունեցել դիտելու «Հնագիտական ժառանգությունը՝ սերունդների համար. ճանաչել, արժևորել, պահպանել» ցուցահանդեսը: Ավելի ուշ թանգարանի ներքին բակի ցուցասրահում բացվել է «Հուշապատում. դրվագներ Էրեբունի-Երևանի տոնակատարություններից» ժամանակավոր ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի 2800-ամյակին: Ալ. Թամանյանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում «Էրեբունի» թանգարանի հետ համատեղ ներկայացվել է «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը. Էրեբունի, Կարմիր բլուր, Շենգավիթ» ժամանակավոր ցուցահանդեսը:
Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանում տեղի է ունեցել Սամուէլ Պօղոսեանի «Պօղոս Նուբար Փաշա. Ազգային գործիչը» գրքի քննարկում: Միջոցառմանը, գրքի հեղինակից բացի, ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:
Թանգարանների միջազգային օրվան տարատեսակ միջոցառումներով և ցուցահանդեսներով միացել են նաև Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի և «Կարեն Դեմիրճյան» թանգարանները:
Ամբողջ օրվա ընթացքում թանգարանների մուտքը եղել է ազատ:
Հիշեցնենք, որ միջոցառումները շարունակվելու են նաև վաղը՝ ըստ «Թանգարանների եվրոպական գիշեր» ծրագրի:

Հեղինակ` Yerevan info
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Yerevan info
դեպի վեր