ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Աշխարհի ամենաերկար ավտոմեքենան՝ «Ամերիկյան երազանքը»
23:00, 30.05.2017 | mamul.am
46354 | 0

American Dream հայտնի լիմուզինն ի սկզբանե ստեղված է եղել ֆիլմի նկարահանումների ժամանակ: Այն մինչ օրս մնում է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար ավտոմեքենա: Դրա երկարությունը 30,4 մետր է, անիվների քանակը՝ 26: Հեղինակը հատուկ պատվերներով աշխատող վարպետ Ջեմ Օրբերգն է եղել: Այն ստեղծվել է 80-ական թվականներին: Ի թիվս բազում այլ հարմարավետությունների՝ այս լիմուզինի ներսում կա նաև ջակուզի ու լողավազան: Իսկ մեքենայի հետևում կա ուղղաթիռային հարթակ:

Աշխարհի ամենաերկար ավտոմեքենան՝ «Ամերիկյան երազանքը»

Առաջին հարցը, որ ծագում է այս մեքենան տեսնողների մտքում, այն է՝ ինչպես է այն շրջադարձ կատարում: Անիվների կենտրոնական խմբից անմիջապես հետո կա «խզվածք», որտեղից մեքենան առանձնանում է ու կարող է շրջադարձեր կատարել ավտոգնացքի նման: Ստացվում է, որ լիմուզինի հետևի հատվածը կցորդն է: Առջևի հատվածից հնարավոր չէ առանց մեքենայից իջնելու հասնել ետևի հատված, փոխարենը, հնարավոր է կցորդն առանձնացնել ու երթևեկել կարճ տարբերակով:

Աշխարհի ամենաերկար ավտոմեքենան՝ «Ամերիկյան երազանքը»

Այնուամենայնիվ, մեքենան նախատեսված չէ ստանդարտ ճանապարհների համար և նկարահանումների վայրեր տեղափոխելիս այն մասնատել են 2 մասի և տեղափոխել բեռնատարներով:
Աշխարհի ամենաերկար ավտոմեքենան՝ «Ամերիկյան երազանքը»

2012-ին արդեն այս մեքենան, որ այլևս չէր նկարահանվում ոչ մի կինոյում, վատ վիճակում էր գտնվում: Սակայն 2014-ին այն գնել է ավտոմեքենաների Autoseum թանգարանը: «Ամերիկյան երազանքն» այժմ վերանորոգվում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր