ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Թրամփի «գլխի» հետ նկարը CNN-ի հաղորդավարուհուն զրկել է աշխատանքից
11:45, 01.06.2017 | mamul.am
10881 | 1

CNN հեռուստաընկերությունը խզել է հաղորդավար Քեթի Գրիֆինի հետ աշխատանքային պայմանագիրը, քանի որ վերջինս սկանդալի կենտրոնում էր հայտնվել Թրամփի գլխի խրտվիլակի հետ լուսանկարի պատճառով: Քեթին վարում էր New Year's Eve Broadcast ծրագիրը: Չնայած մի շարք այլ սկանդալների՝ այս մեկը հեռուստաալիքը ներել չկարողացավ:

Ավելի ուշ կնոջը պարսավանքի էր ենթարկել նաև Դոնալդ Թրամփն՝ ասելով, որ այդ լուսանկարը ծանր տպավորություն է թողել իր երեխաների վրա: Հաղորդավարուհին նախ պաշտպանել է իր արարքն, ապա ստիպված է եղել հեռացնել այդ նկարով գրառումն ու զղջման տեսանյութ հրապարակել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր