ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Դեռ նախաուրարտական շրջանում Երևանի տարածաշրջանում էր Արարատյան դաշտավայրի ամենահզոր բնակավայրը՝ Շենգավիթը». Էդուարդ Մելիքյան
00:08, 25.03.2021 | mamul.am
4915 | 1

Օգտատեր Էդուարդ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցյալ նյութում (Մայր Արաքսին նվիրված) ես փորձեցի բացատրել պատմական բերդաքաղաք Արմավիրի (Ar-gis*-ti-hi-ni-li / Արճիշտիյինլի) աշխարհագրական առանձնահատկությունները և դրանցով պայմանավորված ժամանակին այն մայրաքաղաք հռչակելու հիմքերը:
Իսկ հիմա ես կանդրադառնամ մեր ներկայիս (նաև երբեմնի) մայրաքաղաք Երևանին և կփորձեմ մատչելի կերպով բացատրել թե ինչով էր պայմանավորված Երևանի Արարատյան դաշտավայրի, հետագայում (Հայքի առաջին միացյալ թագավորության – Վայնո թագ-ն) երկրորդ քաղաքի / թագավորության արևելյան կենտրոնի, իսկ ավելի ուշ այդ թագավորության գլխավոր կենտրոնի կարգավիճակը:
Հաճախ մենք բաց ենք թողնում այն հանգամանքը, որ դեռ այսպես կոչված նախաուրարտական շրջանում Երևանի տարածաշրջանում էր Արարատյան դաշտավայրի ամենահզոր բնակավայրը՝ Շենգավիթը, որը հնարավոր չէ իր պատմամշակութային ժառանգությամբ համեմատել անգամ Արարատյան դաշտավայրի ոչ մի այլ հնավայրի հետ (նույնիսկ Մեծամորի, առավելևս նախաուրարտական Արմավիր բլուրի հետ): Այստեղ հարկ է շեշտել, որ խոսքը գլխավորապես նրա քաղաքական կենտրոնի նշանակության մասին է, այլ ոչ պաշտամունքային, կամ, «արդյունաբերական»: Որպես պաշտամունքային կենտրոն՝ միշտ էլ եղել է և շարունակում է մնալ Էջմիածինը):
Որպեսզի հասկանանք, թե ինչու է այդպես ստացվել, բավական է նայել քարտեզին (Պտ.1):


Քարտեզից երևում է այն, ինչը քաջ հայտնի է և չունի ապացուցման կարիք. քաղաքներիի, հատկապես մայրաքաղաքների (վարչ.կենտրոնների) հիմնման / վայրի ընտրման հարցում գլխավոր գործոնն աշխարհագրությունն է, աշխարհագրական դիրքը: Բերված պատկերի վրա պարզ երևում է, որ Երևանը գտնվում է կամայական Արաքսից մաքսիմալ հեռու, նրա Արարատյան դաշտավայրի հատվածի կարևորագույն վտակ, Սևանա լճի ավազանի մշակույթը (Լճաշենը) Արարատյան դաշտի հետ կապող Հրազդան գետի ափերին գտնվող հենց Երևանն է գտնվում Արարատյան հարթավայրի կենտրոնում… Ընդ որում, ոչ թե այդ կենտրոնական մասի «խաչմերուկային» (գլխավոր ճանապարհային հանգույցի) հատվածում, այլ դաշտավայրի ծայր հյուսիսում, այսինքն, նրա ամենաեզրային հատվածում: Ինչո՞ւ հենց եզրային մասում: Այստեղ ամեն ինչ շատ տրամաբանական է և կանոնիկ: Նախ, այդ հատվածից ողջ Արարատյան դաշտավայրը դիմացից կարծես ափիդ մեջ լինի, այլ ոչ շուրջ չորս կողմդ և լավագույնս է հսկվում… Եվ, հաշվի առնելով նրա ձգված ձևը, տեսանելի նրա թե մի ծայրը (հարավ-արևելյան), թե մյուսը (հյուսիս-արևմտյանը): Երկրորդ. Արարատյան դաշտի այդ եզրում / սկզբում Հրազդան գետի հունը դեռ կիրճ ունի, իսկ նրան հարող հարթավայրի վրա կան ստրատեգիական առումով կարևոր բազմաթիվ բարձունքներ (ինչը բացակայում է Երևանից հարավ ընկած հատվածներում): Եվ վերջապես, երրորդ հանգամանքը, որը թեևս գլխավորն էր վանեցիների (ա.կ. «ուրարտացիների») համար – դաշտավայրի այս հատվածը լավագույնս էր պաշպանված թեպետ հայկական, բայց դեռ թշնամաբար տրամադրված պարտված տեղական ամենավտանգավոր ցեղերից (գլխավորապես պատմական Շիրակի կողմից). Երևանը, ի տարբերություն Արմավիրին, չէր կարող ենթարկվել հանկարծակի գրոհի նրանց կողմից, իսկ անվտանգ լեռնային թիկունքից (արևելյան կողմից – Նուբարաշենի, Գառնիի) և հարավից ու հարավ-արևելքից առհասարակ այն ժամանակ չէր կարող գալ որևէ լուրջ վտանգ: Բացի այդ, Սևանի ջրավազնի ուղությամբ հետագայի արշավանքները զարգացնելու տեսանկյունից նույնպես ամենահարմարավետ դիրքում էր: Դրանով է պայմանավորված եղել Արարատյան դաշտավայրի բոլոր «ուրարտական» ամրոցներից (Արմավիր, Մեծամոր, Արտաշատ, Օշական…) կենտրոն դարձնել հենց Էրևանը:
Շատերի համար պարզ չէ՝ իսկ ինչու Երևանի հենց «ամայի» Արին-Բերդ բլուրի վրա կանգ առավ Արճիշտ Ա արքայի ընտրությունը: Դրանց թվում ճանաչում եմ նաև պատմաբանների (բարեբախտաբար՝ ոչ անվանի, ոչ էլ ուրարտագետ, որոնց կարծիքով «Երևանը կապ չունի Էրեբունիի հետ»): Այդ մարդիք լավ չեն հասկանում՝ ինչու ոչ ափամերձ որևէ բլուրի, օրինակ, Ծիծեռնակաբերդի տեղում, այսինքն Երևանի զարկերակ Հրազդանին մոտ, ինչպես մեկ դար անց Te-s*e-ba-i-ni-ի դեպքում: Այս հարցին պատասխանելու համար պետք է նախ հիշել մի պարզ ճշմարտություն, որ նորը կառուցելը միշտ ավելի հեշտ է, քան հինը փոխելը, կամ վերակառուցելը: Նույն Ծիծեռնակաբերդը ավիրել էր Արճիշտիյի բանակը այն գրոհելիս… Եվ լրիվ այլ տիպի քաղաք (մեծ «շահաստանով», արվարձաններով, այգիներով) կառուցելու համար նախ պետք էր նա հիմնովին քանդել և մաքրել փլատակներից: Իսկ դա այդքան էլ նպատակահարմար չէ եղել գրեթե միշտ… Շենգավիթ բլուրը վաղուց լքված (ենթադրաբար Հրազդան գետի հունի փոփոխության, հետևաբար հնահունի ճաշճացման պատճառով), Կոնդի բլուրը, ինչպես և բնակեցված Սարի թաղի բլուրն այդքան բարձր և/կամ ապահով չէ պաշտպանական տեսանկյունից, հարթավայրային կենտրոնը բացառվում էր, մեր օրերի քաղաքի հյուսիսային հատվածների բարձրունքները նույնպես (ողջ դաշտավայրը դիտարկելու տեսանկյունից զիջում են…), Կարմի բլուրը նույնպես զիջում էր Արին-Բերդին (բլուրի տեսադաշտը վտանգավոր հյուսիս-արևմուտքից փակում են Եռաբլուրը և նրան հարող ևս 3 բլուր)…
Մի հանգամանք էլ կար, որը ընդունված է ուրարտագիտության մեջ. Վանի թագավորության արքաները չէին ցանկանում նոր գրավված (այլ ոչ վերագրավված) տարածքների բերդաքաղաքներին շատ մոտ կառուցել նոր ամրոցներ՝ զրկելով ողջ մնացածներին և չաքսորվածներին նրանց հողատարածքներից՝ գլխավորապես, որպեսզի, ավելորդ ըմբոստության առիթ չլինի…
Կար նաև ջրամատակարարման հարց և չմոռանանք արդեն նշված թիկունքի լեռների մասին: Եվ, ի վերջո, Էրեբունին (իր ընդարձակ արվարձաններով և այն սնուցող Արճիշտիյի Թոխմախի լճով, ինչպես նաև նախաուրարտական Սարի թաղը (Մուխանաթ թեփե հնավայրը)) գտնվում է Հրազդանի կիրճից ընդամենը 2 կմ հեռավորության վրա (Կենտրոնից ոչ ավելի հեռու, քան Հին Երևանի Քարհանք թաղամասը)… Չմոռանանք, որ հենց Հրազդան գետի ձախ ափին էր գտնվում Էրեբունու ուրարտական դամբարանը (Երևան մոլի տարածքում)… Ի դեպ, եթե նայենք քարտեզին (Պտ. 2), ապա կհասկանանք, որ այդ դամբարանի վայրն ու դիրքը նույնպես ամենևին էլ պատահական չի:

Նրա մուտքը նայում է ուղիղ դեպի Երևանի Զի-զի քար հանդիսացող սրբազան Երանոս լեռան գագաթը (121 ազիմուտ – ձմեռային արևադարձի լուսածագի կետ), որը չի երևում Արին-Բերդ բլուրից (Պտ. 3):

Էրեբունին հիմնադրելուց մեկ դար անց Ru-sa II (Ռ(ը)շի Բ) արքան Շենգավիթ բլուրից 2 կմ հեռավորության վրա, Կարմիր բլուրում (արդեն Հրազդանի ափին) հիմնում է նոր բերդաքաղաք – Te-s*e-ba-i-ni-ն (Պտ. 4. Բնական է Հրազդանի ձախ ափին, պայմանավորված Argishtihinili-Էրեբունի արքայական պողոտայով, որը անցնում էր ուղիղ արևելք-արևմուտք առանցքով և նոր քաղաքից ավելի հարավ)):
Կենտրոնն Էրեբունիից տեղափոխելու պատճառը (ըստ հնագիտական վերջին տեղեկությունների) ենթադրաբար դարձել էր ավերիչ երկրաշարժը, որի հետևանքով Էրեբունին զգալիորեն տուժել էր, ինչպես նաև ստեղծվել էին նախադրյալներ տարածաշրջանի կենտրոնը տեղափոխելու Հրազդանի ափ՝ այդ ժամանակ վանեցիների համար արդեն չկար տեղացիների ըմբոստության սպառնալիք:
Այս նոր քաղաքի հորինվածքի մասին կարելի է շատ երկար պատմել, սակայն ասեմ միայն այն, ինչը դեռ անհայտ է, այն, ինչ է մինչ օրս չեն նկատել և գիտակցել ուրիշները: Հայտնի է, որ քաղաքի գլխավոր դարպասները («Հալդի աստծո դարպասները») ձոնված էին Հաղդի աստծուն (Պտ. 5):

Եթե ուշադիր նայենք քաղաքի հատակագծին, ապա կնկատենք, այդ դարպասների՝ կարծես ոչ բնական ուղղվածությունը (Պտ. 6):

Քաշելով նրանց զուգահեռը՝ կտեսնենք որ այն ձգվում է ուղիղ դեպի Ազատ (այսինքն «աստվածածին») Մասիսը (Պտ. 7):

Միամիտները, որոնք չեն գիտակցում թե որքան մեծ նշանակություն էին տալիս մեր նախնիները սրբազան լեռներին և գետերին, կարող են հերթական անգամ ասել, որ սա անթիվ և անվերջ արդեն բերված օրինակներից, նույնպես պատահականություն է (ոչ ապացույց) և, որ դարպասների դիրքը կարելի է բացատրել ֆորտիֆիկացիայի օրինաչափություններով: Նրանք, ինչպես միշտ բաց են թողնում նաև այն, որ այդ քաղաքների / տաճարների հորինվածքը կարող էր ունենալ ցանկացած այլ հատակագիծ և հորինվածք, ոչինչ չէր խանգարում ընտրել հազար ու մի այլ տարբերակ, բայց...
Ինչևէ, ես միայն կժպտամ և կբերեմ ևս մի օրինակ. նույն Teshebaini-ի վրա: Մենք գիտենք, որ, բնականաբար, նոր քաղաքում էլ է եղել տաճար՝ Հաղդ աստծո susi (սոսե – բարձր / չինար) տաճարը: Մինչև վերջերս նրա գտնվելու հստակ վայրը մնում էր անորոշ: Սակայն Ռ.Սարգսյանի եռաչափ վերակազմությունից հետո որևէ կասկածի տեղ չի կարող լինել առ այն, որ այդ տաճարը գտնվել է այն հատվածում (քաղաքի ամենաբարձրադիր հատվածում. Պտ. 6, թվ. 5):
Այն ունի տիպիկ «սոսե» տաճարի հորինվածք և որտեղ հայտնաբերվել է քաղաքի «մատենադարանը» (սեպագիր կավե սալիկները, այդ թվում նաև Գիլգամեշի վիպերգի մի հատված էլամերեն սեպագրով): Անգամ միջնադարում «մեհենագրերը» պահվում էին սրբավայրերում (եկեղեցիներում, վանքերում), այլ ոչ արքայական պալատներում: Եվ եթե այդ կառույցից նույնպես մի շարունակական զուգահեռ քաշենք, ապա այս մեկն էլ կձգվի ուղիղ դեպի Արագած լեռան գագաթը (Պտ. 8):

Հասկանում եմ.. Էրեբունիի և Երևանի մեջ կապ չտեսնող «պատմաբանների» համար սա էլ համոզիչ չի, բայց հուսով եմ՝ այս նյութը կարդացողների մեջ նման հիմարներ և տգետներ չեն լինի: Այդ իսկ պատճառով վերադառնանք Արմավիր բլուր: Նայենք, թե ուր է նայում «ուրարտական» տաճարի դուռը (Պտ. 9, կարմիր գիծ):
Անհավանական է, բայց կրկին Ազատ Մասիսին (արդեն որևէ այլ կերպ անբացատրելի 152* ազիմուտ):
Իսկ եթե նայենք Պտ. 10-ին կտեսնենք, որ այդ բլուրից ուղիղ 90 աստիճան ազիմուտի վրա է գտնվում (այսինքն ուղիղ արևելքում) ինչպես արդեն նշվել էր, նաև Արմավիրի համար Զի-զի քար հանդիսացող Երանոս լեռը (բայց արդեն որպես գարնանային օրհավասարի արևածագի (ամպրովի աստված Վահագնի ձննդյան օրվա) լեռ):

Հետաքրքիրն այստեղ այն է, որ չնայաց Արմավիրի համար Երանոս լեռն է Զի-զի քար, այլ ոչ Մասիսը, սակայն տաճարը նայում է ամենասրբազան լեռան՝ Մասիսի գագաթին, այլ ոչ Երանոսին (Երանոսի ազիմուտը այ այս դեպքում միտումնավոր ընտրություն չէ, այդպես է ստացվում, որ բլուրը և լեռը այդ նույն աշխ. լայնության վրա են գտնվում):
Եվ վերջում կրկին անդրադառնամ Էջմիածնի՝ առնվազն 8000 տարվա տաճարին: Ես արդեն մեկ անգամ առանձին նյութով պատմել եմ Մայր տաճարի գլխավոր առանձնահատկության մասին՝ նրա ստորգետնյա (Սանդարամետի) քաղցրահամ ջրերով ողողվող նախնադարյան հիմքերի մասին: Դա միակ պատճառը չէ, որ այն կառուցվել է հենց այդ անսովոր (ոչ բլրային) վայրում: Երկրորդ գլխավոր պատճառն էլ այն է, որ տաճարը գտնվում է Աստծո տան՝ Արարատյան դաշտավայրով անցնող նույն և միակ միջօրեականի վրա, որն անցնում է Մասիս լեռան գագաթով, այսինքն, նրա հետ ուղիղ հյուսիս-հարավ առանցքի վրա (Պտ. 11):

Դա նշանակում է, որ Էջմիածինը Հայկական լեռնաշխարհի միակ հնամենի սրբատեղին է (այն էլ՝ կառուցված ստորգետնյա ջրերով ողողվող հիմքերի վրա, քանզի բլուրի վրա չի գտնվում, կամ գետի / լճի ափին, այլ բաց հարթավայրում), որի համար Զի-զի քար է հանդիսանում (որևէ տիպի, լինի օրահավասարի, թե արևադարձների) սուրբ-սրբոց Ազատ Մասիսը: Այսինքն, ամառային արևադարձի օրը (իսկական կեսօրին) արեգակը գտնվելով տարվա մեջ իր ամենաբարձր կետում հայտնվում է ուղիղ մեր ամենաբարձր և ամենապաշտելի լեռան՝ Մասիսի գագաթի վերևում (Պտ.12):

Ստեղ գործ ունենք հնագույն պաշտամունքների (սրբազան լեռան, ստորգետնյա քաղցրահամ ջրերի և արեգակի, այսինքն, կյանքի անմահության) բացառիկ միավորման հետ:
Եվ վերջում վերադառանանք ոչ պակաս բացառիկ մեր Երևանին: Տեսավան-Թեյշեբաինին մնաց Այրարատյան երկրի կենտրոնը մինչև Վայնո թագավորության անկումը և ավիրվեց և այրվեց եկվոր թշնամիների կողմից: Իսկ վաղուց իր նախնի նշանակությունը կորցրած Էրեբունին կարճ ժամանակով նոր կյանք ստացավ Աքեմենյան հարստության դարաշրջանում, ինչի շնորհիվ էլ հետագայում ավելի հին ու բնական / կենտրոնական (Կոնդ-Ծիծեռնակաբերդ) հատված տեղափոխված մեր քաղաքն ավանդույթի ուժով շարունակվեց կոչվել Էրևան / Արևան:

Հ.Գ. Հեռու չէ այն օրը (3-4) տարի, երբ Ազատ Մասիսը կրկին կդառնա իրոք Ազատ Մասիս:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր