ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Անհրաժեշտության դեպքում կդիմենք նաև ռադիկալ քայլերի»․ Վահե Դոխոյան
13:32, 24.12.2021 | mamul.am
5017 | 2

«Վարչապետի աթոռին նստած անձը, իր վարչախմբի հետ միասին, փորձում է գողանալ վանաձորցու քվեն. այս ուժին սպասարկում է կամակատար ԼՀԿ-ն»,- լրագրողների հետ զրույցում ասել է Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը` անդրադառնալով ավագանու նիստ չանցկացնելու վերաբերյալ դատարանի որոշմանը: «Իմ թիմով պատրաստ եմ ամեն ինչի. եթե պետք լինի վրան խփել, ճանապարհ փակել.... այսինքն` եթե պիտի ռադիկալ քայլեր արվեն, կանենք»,- հավելել է նա: Դոխոսյանի խոսքով` իշխանությունն ուզում է «իր սրտի թեկնածուին դարձնել քաղաքապետ»:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել էր դատարան՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Վանաձորում առաջատար է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր