ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Հիպոթեքային վարկ վերցրած ու Ստեփանակերտում բնակարան ձեռք բերած մարդկանց ճակատագիրն ի՞նչ է լինելու». Նազարյանը՝ նախարարին
12:18, 22.12.2023 | mamul.am
2276 | 0

«Հիպոթեքային վարկ վերցրած ու Ստեփանակերտում բնակարան ձեռք բերած մարդու ճակատագիրը բա՞նկն է որոշելու, թե՞ ՀՀ կառավարությունը»,- դիմելով Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին՝ հարցրեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: Վերջինը նշեց, որ միայն ինքը նման 5 դիմում է ստացել: «Հիպոթեքային վարկերը, որոնցով ԼՂ-ում տներ են գնվել, մտնում է 315 մլրդ-ի մեջ. դրա գումարը կազմում է 14 մլրդ դրամ»,- ասաց նախարարը:

Ավելի վաղ Հովհաննիսյանը հայտնել էր, որ ԼՂ-ի պարտավորությունները ՀՀ-ի նկատմամբ կազմում են 315 մլրդ դրամ, որոնց սպասարկումը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, անհնար է դարձել: «Առաջարկվող նախագծով նախատեսվում է 315 մլրդ դրամի պարտավորությունների վերջնական չափը վերակառուցել ՀՀ կառավարության ու ֆինանսական կազմակերպությունների միջև՝ համապատասխանաբար 70 և 30 համամասնությամբ»,- ասել էր նախարարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր