ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Սա ավելի շատ աջակցություն է ՀՀ ռեզիդենտ բանկերին». Արթուր Խաչատրյան
12:36, 22.12.2023 | mamul.am
1583 | 0

«Աջակցություն ԼՂՀ քաղաքացիներին. այո, աջակցություն է, բայց ավելի շատ՝ աջակցություն է ՀՀ ռեզիդենտ բանկերին, որովհետև եթե Արցախի քաղաքացին գնացել, վարկ է վերցրել, հիմա կորցրել է բիզնեսը, տունը, ի՞նչ պետք է անի բանկը, բանկը պետք է տանի դատարան, դատարանը էդ մարդուն սնանկ կճանաչի, այնպես որ՝ սա օգնություն է բանկային համակարգին»,- քննարկվող նախագծի վերաբերյալ իր ելույթում ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ խորհրդարանը քննարկում է 2023թ. բյուջեի մասին օրենքի լրացումների նախագիծը, որը ներկայացնում է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Վերջինի խոսքով՝ ԼՂ կառավարության ու վերջինի կողմից ստեղծված հիմնադրամների՝ ԼՂ իրավաբանական ու ֆիզիկական անձանց՝ վերակառուցման ենթակա պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ 2023-ի դեկտեմբերի 29-ի դրությամբ կազմում են շուրջ 315 մլրդ դրամ, որոնց գերակշիռ մասի սպասարկումը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, անհնար է դարձել: Նրա խոսքով՝ նշվածն առաջ է բերել բացասական ռիսկեր. «Նախագծով նախատեսվում է 315 մլրդ դրամի պարտավորությունների վերջնական չափը վերակառուցել ՀՀ կառավարության ու ֆինանսական կազմակերպությունների միջև՝ համապատասխանաբար 70 և 30 համամասնությամբ»,- ասել էր նախարարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր