ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Եթե ՔՊ-ն, «Լուսավոր»-ի անմիջական մասնակցությամբ, տզրուկաբուժությամբ չի զբաղվում, բա ի՞նչ է անում». Սոս Հակոբյան
14:48, 24.12.2021 | mamul.am
3981 | 0

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա ես չեմ դուք եք, եթե ՔՊ-ն, «Լուսավոր»-ի անմիջական մասնակցությամբ, տզրուկաբուժությամբ չի զբաղվում, բա ի՞նչ է անում: Բողոքարկում են վերանայման ոչ ենթակա դատական ակտ: Հանցագործ են սարքում վարչական դատավորին, քանի որ վերջինս իրավունք չուներ կիրառեր հայցի ապահովման միջոց, այն էլ դեռևս վարույթ չընդունված բողոքի մասով: Լիբերալ արժեքների կեղծ կրողներն ակնհայտ կերպով մասնակցում են Վանաձոր համայնքում իշխանության ուզուրպացիայի գործընթացին: Ամոթ է, իսկապես: Ժամանակի քաղաքական գործիչը Հ1-ում աշխատանքի անցնելու նպատակով վաճառեց իր եղած և չեղած սկզբունքները: «Հայրենիք»-ի թիմը կանգնած է լինելու ժողովրդավարության կողքին: Այս քաղաքական թյուրիմացությունները տեղ չունեն Հայաստանում»:

Աղբյուրը` Սոս Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր