ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
Դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումը
19:12, 24.12.2021 | mamul.am
3150 | 0

Դեկտեմբերի 28-ին Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը, հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը։

Միջոցառմանը կմասնակցեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Կուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր