ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
Գագիկ Բեգլարյանը սրբորեն կատարել է պայմանը. «Հրապարակ»
10:18, 25.12.2021 | mamul.am
7171 | 0

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 17-ին Մոսկվա-Երեւան չվերթով ժամանած տրանսպորտի և կապի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ով հետախուզման մեջ էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածներով հարուցված քրեական գործով, եկել էր եղբոր հուղարկավորությանը մասնակցելու: Նրա նկատմամբ այդ ժամանակ իշխանությունը զարմանալի ներողամտություն դրսևորեց` չկալանավորեց, թույլ տվեց, որ մասնակցի եղբոր հրաժեշտի արարողություններին, ապա խափանման միջոցը փոխեցին, և այլևս լուր չեղավ՝ այդ քրեական գործի քննությունն ավարտվե՞լ է, թե՞ կարճվել:

Մենք այն ժամանակ տեղեկացանք, որ ազատության դիմաց նրա առաջ մի պայման են դրել` առաջիկա ընտրություններին որեւէ կերպ չմասնակցել եւ պահպանել քաղաքական պասիվություն, ու Բեգլարյանը սրբորեն կատարել է պայմանը: Իսկ օրերս հայտարարվեց, որ Գագիկ Բեգլարյանին եւ նրա ընտանիքի անդամներին հրավիրել են դատախազություն` ապօրինի գույքի բռնագանձման վարույթին մասնակցելու համար»:

Մանրամասները` թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր