ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+27 °C
Հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը պատմության մեջ առաջին անգամ երկու քառակի ռիթբերգեր է կատարել
22:54, 25.12.2021 | mamul.am
13726 | 1

Կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ ազգությամբ հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկու քառակի ռիթբերգեր է կատարել մրցումներում, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Այն տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում ընթացող Ռուսաստանի առաջնությունում՝ ազատ ծրագրի կատարման ժամանակ։

Ազատ ծրագրի համար մարզուհին ստացել է 160,68 միավոր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 14-ամյա Ադելիա Պետրոսյանը Պերմում ընթացող Ռուսաստանի գավաթի խաղարկության ազատ ծրագրի կատարման ժամանակ քառակի ռիթբերգեր էր կատարել:

Հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը պատմության մեջ առաջին անգամ երկու քառակի ռիթբերգեր է կատարել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր