ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+27 °C
11 տարվա ազատազրկում՝ Լուկաշենկոյի դեմ տեքստեր հնչյունավորելու համար
20:42, 27.12.2021 | mamul.am
4607 | 0

Բելառուսում դատավճիռ է կայացվել ռուս Եգոր Դուդնիկովի նկատմամբ, ով, ըստ հետաքննության, հակաիշխանական տեսանյութեր է հնչյունավորել 2020 թվականին հանրապետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի դեմ բողոքի ակցիաների ժամանակ։ Նա ստացել է 11 տարվա ազատազրկում խիստ ռեժիմի գաղութում, ինչպես պնդել է պետական ​​դատախազությունը։ Դուդնիկովը մեղավոր է ճանաչվել սոցիալական թշնամանք հրահրելու և հանրապետության անվտանգության դեմ գործողությունների կոչ անելու մեջ։

Պարզվել է, որ 20-ամյա ռուսաստանցին Telegram-ի ալիքներից մեկում հրապարակել է 55 ձայնային հաղորդագրություն, որոնք, ինչպես որոշել է մեղադրող կողմը, պետական ​​իշխանությունը զավթելու կոչեր են պարունակում։

Դուդնիկովը ձերբակալվել էր մայիսին։ Նա պնդել է, որ ինքը 2020 թվականի բողոքի ցույցերի մասնակից չի եղել, իսկ քննչական մեկուսարանում իրեն ստիպել են խոստովանական ցուցմունք տալ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր