ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Մակրոնը հայտարարել է Ուկրաինային զենքի նոր մատակարարումների մասին
23:12, 20.12.2022 | mamul.am
6333 | 0

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Ֆրանսիան Կիև է մատակարարել Crotale հրթիռային կայաններ և հակաօդային պաշտպանության համակարգեր և ծրագրում է զենքի նոր խմբաքանակ մատակարարել հաջորդ տարվա սկզբին։

«Վերջին օրերին Ֆրանսիան մատակարարել է լրացուցիչ զենքեր, հրթիռային կայաններ, Crotale, սարքավորումներ՝ ի հավելումն նրան, ինչ մենք արդեն արել ենք»,- ասել է Մակրոնը LCI հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Ֆրանսիայի նախագահը մանրամասնել է, որ Զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնուի հետ քննարկում է 2023 թվականի առաջին եռամսյակում նախատեսված զենքի և զինամթերքի նոր մատակարարումները։ Այդ մատակարարումների թվում սպասվում են Caesar ինքնագնաց հրետանային համակարգեր (ACS), որոնք Փարիզը ցանկանում է վերցնել Դանիային պատվիրածների շարքից։ Մակրոնը չի նշել, թե կոնկրետ ինչ քանակի մասին է խոսքը՝ հավելելով, որ այդ հարցը դեռ համաձայնեցման փուլում է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր