Rádio Polsko-ի եթերում Լեհաստանի փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին հայտարարել է՝ Լեհաստանը պատրաստ է ամբողջությամբ փակել Բելառուսի հետ սահմանը: «Սահմանը փակելու որոշում կկայացվի, երբ իրավիճակի վերլուծությունը ցույց տա, որ անվտանգության սպառնալիքի աճ կա»,- ասել է նա: Ավելի վաղ՝ փետրվարի 10-ին, Լեհաստանի ՆԳՆ հրամանով, «պետական անվտանգության շահերով պայմանավորված», դադարեցվել է երթևեկությունը Բերեստովիցա-Բոբրովնիկի լեհ-բելառուսական անցակետով: |