Միացյալ Նահանգները Boeing-ի արտադրության մինչև 45 մղոն (ավելի քան 72 կմ) հեռահարությամբ GPS-ով կառավարվող Jdam-ER հրթիռներ կուղարկի Ուկրաինա: Այս մասին հայտնում է Bloomberg միջազգային գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Պենտագոնը, ավելի վաղ, 2022թ. դեկտեմբերին հայտարարել էր, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ամսվա փաթեթի շրջանակներում «բարձր ճշգրտությամբ ավիացիոն զինամթերք» կտրամադրի, սակայն չէր հստակեցվել՝ ինչ տեսակի: Պենտագոնի ներկայացուցիչ Քելլի Ֆլինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, անվտանգության նկատառումներից ելնելով, ուղարկվող զինամթերքի վերաբերյալ մանրամասներ չի բացահայտի: |