ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Չինաստանը մերժում է շփումները վերսկսելու՝ ԱՄՆ-ի առաջարկները
22:18, 05.04.2023 | mamul.am
6829 | 0

Չինաստանը մերժել է բարձր մակարդակով շփումները վերսկսելու՝ ԱՄՆ-ի առաջարկները, հայտնում է Politico-ն՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի աղբյուրներին։

Նշվում է, որ չինական կողմը չի ցանկացել նոր օր նշանակել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ նախկինում չեղարկված Չինաստան այցի համար, ինչպես նաև մերժել է այլ դիվանագետների այցերը համակարգելու՝ ԱՄՆ-ի առաջարկները։ Ի հավելումն դրան՝ Չինաստանը նաև հրաժարվել է հեռախոսազրույց կազմակերպել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի և նախագահ Սի Ցզինպինի միջև։

Հրատարակությունը ենթադրում է, որ ԱՄՆ-ն նման արձագանքի է արժանացել՝ հրավիրելով Թայվանի աշխատակազմի ղեկավար Ցայ Ինգ Վենին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր