ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Պարտավորվել են ամենօրյա ռեժիմով տեղեկություն փոխանցել ՌԴ». պետնախարարը հանդիպել է ռուս խաղաղապահների հրամանատարին
17:00, 14.07.2023 | mamul.am
3320 | 0

«Երկարատև քննարկում ունեցանք ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարի և նրա տեղակալների հետ: Մեր կողմից փոխանցվեց Արցախի ժողովրդի արդար և հիմնավոր պահանջը: Ռուս խաղաղապահները խնդրեցին փոխանցել, որ ՌԴ-ն ընդունում է, որ այս պահին խախտված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքին վերաբերող դրույթը»,- քիչ առաջ հայտարարեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

Նա ասաց՝ իրեն վստահեցրել են, որ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ամենօրյա ռեժիմով տեղեկություն կփոխանցեն ՌԴ-ին. «Պարտավորվել են ընդունել, որ աշխատանք ունեն անելու՝ իրավիճակը կարգավորելու և հումանիտար ճգնաժամը վերացնելու ուղղությամբ»,- հավելեց Ներսիսյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր