ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարի Գալեյանին, մեղադրանք է ներկայացվել
17:30, 14.07.2023 | mamul.am
5679 | 1

Գալեյանների փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում տեղեկացրեց, որ ծանուցագրի հիման վրա ներկայացել են Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ պարզվել է, որ 2022 թվականին դատախազության դիմաց տեղի ունեցած միջադեպի գործով են կանչվել: «Մեկ տարուց ավելի որևէ քննչական-դատավարական գործողություն չէր իրականացվել, ծնողներից որևէ մեկը չէր հարցաքննվել։ Այժմ Գարիկ Գալեյանին մեղադրանք են առաջադրել:
Ընդ որում, դեպքից հետո մենք ինքներս ենք ներկայացել ոստիկանության բաժին, տվել էինք բացատրություններ։ Գարիկ և Արթուր Գալեյանները ունեին մարմնական վնասվածքներ, նաև Վահիդ Սահակյանը։ Սակայն այսօր այդ գործով մեղադրանք է ներկայացվում Գարիկ Գալեյանին։ Թե ինչո՞ւ է հիմա մեղադրանք ներկայացվում և ինչո՞ւ հենց այս պահին, կներեկայացնեմ մի քանի օրից»,- մանրամասնել է պաշտպանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր