ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Բաքվին կոչ ենք անում՝ ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելու քայլերից». վարչապետ
11:18, 11.08.2023 | mamul.am
3360 | 0

«ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ ու ծավալվել»,- Կառավարության նիստի մեկնարկին անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ դեպի Արցախ ուղևորված հումանիտար օգնության 19 բեռնատարները շարունակում են կանգնած մնալ Կոռնիձորի հատվածում: «Հումանիտար բեռների՝ ԼՂ մուտքի արգելքն ավելի հավաստի են դարձնում ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու՝ Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության մասին հայտարարությունները»,- ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակի լավագույն լուծումն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացումն է, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում. «ՀՀ-ն պաշտոնական Բաքվին կոչ է անում՝ ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից»,- եզրափակեց ՀՀ վարչապետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր