ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
275 մլն դրամ՝ Երևանի ավագանու ընտրությունների համար
12:06, 31.08.2023 | mamul.am
1483 | 0

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում որոշեց 2023 թ. սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ ներքին գործերի նախարարությանը հատկացնել 275 մլն դրամ։

«Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար ՀՀ ՆԳՆ–ն չունի ֆինանսական մնացորդային միջոցներ և անհրաժեշտ է ՀՀ պահուստային ֆոնդից նախարարությանը հատկացնել ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։

ՀՀ պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ Երևանում ընտրողների թիվը 823 559 է։ 275 մլն դրամի հատկացումը պայմանավորված է ընտրողների թվաքանակով, որից գրասենյակային նյութերի` թուղթ և քարթրիջներ, և ընտրական մատյանների կազմման համար կտրամադրվի՝ 3,2 մլն դրամ, իսկ փոստային ծառայությունների համար՝ 271,8 մլն դրամ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր