ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +22 °C Վաղը`+19 °C
«Հանուն մեր երիտասարդ կյանքերի փրկության, հրատապ գնացեք բանակցությունների». Գարիկ Քեռյան
04:06, 27.09.2023 | mamul.am
8882 | 2

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թուրքիան և Ադրբեջանը բավականին երկար ժամանակ է, որ գործում են համատեղ, փոխհամաձայնեցված, չեն շտապում, առաջ են գնում հաստատուն քայլերով և ինչպես տեսնում ենք, հաջողության անիվը հակամարտության ընթացքում լրիվ իրենց կողմն է: Այս իրողությունն սկսվել է 2016 թ. քառօրյա պատերազմից և հիմա էլ շարունակվում է: Հիմա անիմաստ է թվարկել այդ հաջողությանը նպաստող գործոնները ներքաղաքական և արտաքին քաղաքական ոլորտներում: Այս ամենի համատեքստում շատ հրատապ է դիտարկել Զանգեզուրի միջանցքի շուրջ ընթացող գործընթացները: Ալիևն ու Էրդողանն, առանց այլևայլության, ուղղակի պարզ արդեն հնչեցրել են պահանջ-սպառնալիքը: Դրան էր նվիրված նաև Նախիջևանի հանդիպումը: Այն, որ կլինի նոր մինի պատերազմ, որի ընթացքում ոչ թե միջանց կբացվի, այլ կգրավվի Սյունիքի ինչ որ հատված, շատերն են բարձրաձայնում: Դա Հայաստանի համար կարող է նոր անդառնալի կորուստների հետևանք ունենալ: Ինչպես իրադարձությունները ցույց տվեցին, ոչ մի պայմանագիր, հռչակագիր, միջազգային իրավունք և այլ նման բաներ չեն կարող կասեցնել Բաքվի և Անկարայի ծրագրերի իրականացումը: Նրանք թևավորված և ոգևորված են բարենպաստ միջազգային իրադրությունով: Արևմուտքն, ինչպես միշտ, նորից կկրակի օդում, թարմ ապացույցն Արցախի անկումն էր: Ռուսաստանը փաստացի չի կատարում իր պարտավորությունները և կգա վերջում իր ռազմական հսկողությունն ապահովելու համար և նորից կմնա դիտորդի կարգավիճակով: Կարմիր գծերի մասին Թեհրանի հայտարարությունները դժվար թե նշանակություն ունենան, դրանում էլ համոզվեցինք: Այս, ինչ որ ասվեց, պարզ ճշմարտություններ են, չհասկանալը կլինի դիտավորություն: ՀՀ իշխանություններ, այլևս «միջանցքային տրամաբանություն» եզրույթով հերոսանալու ժամանակը չէ: Հանուն մեր երիտասարդ կյանքերի փրկության, հրատապ գնացեք բանակցությունների, հազար ու մի ձևեր կան կոմունիկացիոն խնդիրների լուծման համար, կա նաև միջազգային փորձ, գուցե և մի ելք գտնվի պատերազմից խուսափելու համար»։

Աղբյուրը` Գարիկ Քեռյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր