ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+22 °C
«Բերման ենթարկված ուսանողները որևէ խախտում թույլ չեն տվել». Հայաստանի ամերիկյան համալսարան 
20:30, 26.09.2023 | mamul.am
2812 | 0

Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակից ուսանողներին բերման ենթարկելու առնչությամբ:

«Հայաստանի ամերիկյան համալսարանն իր խորը մտահոգությունն է հայտնում ոստիկանության կարմիրբերետավորների կողմից համալսարանի մոտից ուսանողներին բերման ենթարկելու կապակցությամբ:

Տեսանյութերի և ուսանողների վկայությունները հուշում են, որ բերման ենթարկված ուսանողները ոչ միայն վարչական, այլ ընդհանրապես որևէ խախտում թույլ չեն տվել: Նրանք պարզապես կանգնած են եղել համալսարանի մոտ՝ Հայաստանի դրոշներով և Արցախին ու Հայաստանին վերաբերող պաստառներով:

Անհանգստացած ենք, որ ուսանողների նկատմամբ նման գործողությունը կարող է վնասել Հայաստանի՝ որպես իրավական և ժողովրդավարական պետության, հեղինակությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
14:36, 08.10.2023
3488 | 0
դեպի վեր