ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+24 °C
Ալիևը հայտարարել է Թբիլիսիում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ հանդիպումներ անցկացնելու մասին․ #РИАНовости
15:00, 08.10.2023 | mamul.am
5091 | 0

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է՝ Թբիլիսիում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ երկկողմ կամ եռակողմ հանդիպումներ անցկացնելու հնարավորության մասին, գրում է РИА Новости-ն։
«Եթե համաձայնություն լինի, մեր համապատասխան կառույցների ներկայացուցիչները կարող են գալ Վրաստան՝ երկկողմ կամ եռակողմ հանդիպման համար»,- հայտարարել է նա՝ համատեղ ասուլիսի ժամանակ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր