ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +22 °C Վաղը`+21 °C
«Անկլավներից մեկի հանձնումով կտրվելու է Սյունիքի մարզի հետ կապը»․ Սուրեն Սահակյան
15:54, 08.10.2023 | mamul.am
9354 | 1

Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատերին թվում էր, թե Արցախի հարցը փակվի, մեր պրոբլեմներն էլ են վերանալու։ Եկավ անկլավների հարցը։ Էս անողնաշար կառավարությունը դա էլ ա Արցախի նմանությամբ լուծելու, եթե շարունակի կառավարումը։ Հայաստանի քարտեզը չտեսածների համար ասեմ, որ անկլավներից մեկի հանձնումով կտրվելու ա Սյունիքի մարզի հետ կապը։ Բայց դա էլ մի կողմ։
Անկլավների հարցը քննարկվել ա էն համատեքստում, որ մեր անկլավն էլ՝ Արծվաշենը, վերդարձվելու ա Հայաստանին։ Դուք ադրբեջանական նման խոսակցություն լսել ե՞ք։ Չկա։ Հռչակագրային մակարդակում, ներքին լսարանի համար անկլավների մասին խոսելիս Փաշինյանը շեշտել ա Արծվաշենի հարցը։ Բայց դուք որևէ միջազգային հարթակում, միջնորդներից գոնե մեկի հայտարարության մեջ տեսել ե՞ք Արծվաշենի անունը։ Չկա՛ նման բան։ Մենակ մենք ենք «պարտավոր» զիջել։
Որպես արցախյան ցեղասպանության ժամանակ Հայաստանի դիտորդական կեցվածքի համար «պարգև», Փաշինյանը մի կեսբերան հայտարարություն ստացավ Ալիևից, թե ճանաչում ա մեր տարածքային ամբողջականությունը։ Բայց ի՞նչ տարածքներում՝ 1000՞ ք․կմ, 10.000՞ ք․կմ, 29800՞ ք․կմ։ Մի այլ գործիչ էլ մոտավորապես նույն ժամանակ հայտարարում էր, թե «մենք չենք կարող ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև Հայաստանը տարածքային ամբողջականություն չունի»։
Անկլավներերի հարցը հերթական կարմիր գիծն ա, որ Հայաստանի չգոյության ճանապարհին Ալիևը տրորում ա։ Բայց դա վերջինը չի։ Անկլավներն էլ «կտանք»՝ առանց մերը պահանջելու։ Բայց դրանով էլ էս դժոխքը չի ավարտվելու։ Դրա հաջորդ օրը էներգետիկ կախվածության մեջ են գցելու մեզ։ Տենց շարունակվելու ա, մինչև մենք չասենք «ՀԵՐԻՔ Ա» ու սկսենք պաշտպանել մեր իրավունքները»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր