ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +22 °C Վաղը`+19 °C
Սամվել Բաբայանը ներկայացրել է` ինչպես է իրեն հաջողվել անցնել Հակարիի անցակետը
22:48, 26.09.2023 | mamul.am
10470 | 4

Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը Հանրային հեռուստաընկերության եթերում պատմել է` ինչպես է տեղափոխվել Արցախից Երևան։

«Մարտակերտի շրջանի գյուղերի բնակիչներին տեղափոխեցին Ստեփանակերտ, այնուհետև Երևան։ Հենց էդ կոլոննայի հետ ես ինքս էլ եմ շարժվել դեպի Երևան։ Եկել ենք նորմալ, մեծ խցանումներով, բանով անցել»:

Հարցին` ինչու իրեն չեն ձերբակալել, նա պատասխանեց. «Ես եկել եմ բոլոր քաղաքացիների նման։ Մեքենայից իջել եմ, բարևել կանգնած ադրբեջանցի ոստիկաններին, քայլելով 15 մետր անցել եմ, մի ոստիկան էլ էր կանգնած, նրան էլ բարևել եմ, նստել եմ մեքենան, շարժվել։ Սկաներով երբ մեքենան անցնում է, դրանից հետո նստել ու անցել եմ: Ստուգողները 30 տարեկան ջահելներ են, սկի ինձ չեն էլ ճանաչել: Ոչ մեկի անձնագիրը չեն էլ ստուգում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր