ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում
08:18, 28.09.2023 | mamul.am
4494 | 0

Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 2-ին առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 1-2-ին առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 30-ի և հոկտեմբերի 1-ի ցերեկային ժամերին նույնքան կնվազի։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 29-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 30-ին, հոկտեմբերի 1-2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

Եղանակը Երևանում

Երևան քաղաքի սեպտեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 33.3°C (2002թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 2.6°C (1992թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 18.1°C

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր