ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը՝ ուղիղ միացմամբ
10:00, 10.10.2023 | mamul.am
2570 | 0

Մեկնարկել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։

Օրակարգում՝ քաղաքապետի ընտրություն, հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրման և ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանման հարցերն են։

Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքն ու Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» հայտարարել են, որ չեն մասնակցելու այսօրվա նիստին: «Հանրային ձայն»-ն ավելի վաղ նշել էր, որ նոր ընտրությունների գնալ չի պատրաստվում, հետևաբար, սպասվում է, որ չի բոյկոտի նիստը։ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները միասին ունեն 32 մանդատ: Եթե առաջադրվի միայն 1 թեկնածու, ապա 27 կողմ ձայնն անգամ բավարար կլինի քաղաքապետ ընտրելու համար։

Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը՝ ուղիղ միացմամբ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր