Ռուսական ռոքի լեգենդ Ստաս Նամինը հայտարարել է, որ իր որդեգրած որդին՝ Ռոմանը, ով սպանել է իր զոքանչին և հարազատ որդուն, «միշտ տականք է եղել»: «Газета»-ի հետ զրույցում երաժիշտն ասել է, որ երկար տարիներ չի շփվել նրա հետ և երբեք նրան հարազատ չի համարել։ «Ես հենց նոր իմացա այդ մասին, սա սարսափելի ողբերգություն է: Ռոման երբեք իմ որդին չի եղել, նա իմ նախկին կնոջ՝ Գալինայի որդին է առաջին ամուսնությունից։ Նա միշտ եղել է տականք ու ստոր մարդ։ Ես երկար տարիներ չեմ շփվել նրա հետ։ Նա երբեք իմ հարազատը չի եղել»,- ասել է Նամինը։ |