ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Հայտնի է` քանի լրագրող է զոհվել ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում
18:48, 04.11.2023 | mamul.am
3404 | 0

Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր՝ 2014-2023թթ․, զոհվել է 75 լրագրող։ Այս մասին տեղեկացնում է Զանգվածային տեղեկատվության ինստիտուտը։
«2014 թվականից Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն ուղեկցվում է լրագրողների դեմ հանցագործություններով և անկախ լրագրության ոչնչացմամբ։ Սպանությունները, առևանգումները, սպառնալիքները, ձերբակալությունները լրատվամիջոցների դեմ օկուպանտների հանցագործությունների միայն փոքր ցուցակն են»,- ասել է ինստիտուտի` խոսքի ազատության մոնիթորինգի բաժնի ղեկավար Եկատերինա Դյաչուկը:
Նա հայտնել է, որ 2014-2022 թվականներին Ուկրաինայի տարածքում սպանվել է 7 լրագրող։ Նրանցից 3-ը զոհվել է լրագրողական առաջադրանքի կատարման ժամանակ (Սերգեյ Նիկոլաև, Անդրեա Ռոկելի և նրա թարգմանիչ Անդրեյ Միրոնով), 4-ը՝ որպես մարտական գործողությունների մասնակից (Վիկտոր Գուրնյակ, Ալեքսանդր Չեռնիկով, Դմիտրի Լաբուտկին և Օլեգ Զադոյանչուկ)։ Նրանք բոլորը զոհվել են Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր