ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Ոստիկանությանն ուղղված ահռելի գումարները լրիվ այլ բաների համար են». Կարեն Վրթանեսյան
01:06, 05.11.2023 | mamul.am
2794 | 0

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն տարի Նիկոլն ավելացնում է ոստիկանության և ԱԱԾ-ի բյուջեն։ Ու 2024-ի համար էլ են ոստիկանության ծախսերը զգալիորեն ավելացել այս տարվա համեմատ։
Կարելի է ասել, որ կայուն աճ կա այս ոլորտում։
Մյուս կողմից էլ կայուն կերպով աճում է հանցագործությունների թիվը։ Տեղ-տեղ՝ նույնիսկ թռիչքաձև է աճում։
Իսկ այ բացահայտված հանցագործությունների բաժինը խայտառակ ցածր է. «Ծանր հանցագործություններով բացահայտման արդյունավետությունը կազմել է 41,6%, առանձնապես ծանր հանցագործություններով՝ 20,6%»:
Հ.Գ. Այսինքն հասկանալի է դառնում, որ ոստիկանությանն ուղղված ահռելի գումարները ոչ թե հանցագործությունների թիվը նվազեցնելու, այլ լրիվ այլ բաների համար են։ Օրինակ՝ Նիկոլի անձնական իշխանությունը պահելու»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր