ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +19 °C ... +32 °C Վաղը`+33 °C
«Վերջը պարզվե՞ց, աշխարհում կա՞ պետություն, որ պատրաստ է Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ սանկցիաներ կիրառել»․ Արա Պողոսյան
16:36, 04.11.2023 | mamul.am
19064 | 0

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջը պարզվե՞ց, աշխարհում կա՞ պետություն, որ պատրաստ է Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ սանկցիաներ կիրառել, երբ հայ ժողովրդի նկատմամբ անգամ ամենածանր հանցանքները գործեցին։
Չկա ու չի լինելու, ու ասել եմ` չի անցնի մի քանի տարի, ու նույն էնտուզիազմով դավաճան եք անվանելու նաև Արևմուտքին, հայհոյելու են հատկապես նրանք, ովքեր այսօր հայհոյում են Ռուսաստանին։
Ընդամենը նայեք Արամ Զ. Սարգսյանին, թե տարիների ընթացքում ինչպես փոխվեց` Ռուսաստան պաշտպանելուց մինչև ատել։
Արևմուտքին Հայաստանը հետաքրքիր չէ որպես հակաթուրքական պետություն, Արևմուտքին Հայաստանը պետք է ու հետաքրքիր է բացառապես որպես հակառուսականության կենտրոն։
Իսկ մտածե՞լ եք, թե ինչ կլինի, եթե Արևմուտքը ինչ որ պահից փոխի Ռուսաստանի նկատմամբ իր վերաբերմունքը և վերադառնա 1990-2000 թվականների կոնցեպտին` Ռուսաստանի «դեմոկրատիզացիա» (մոտավորապես ինչպես Սաուդյան Արաբիայում) տևական և փափուկ աշխատանքի միջոցով։
Ազնիվ եղեք և ասեք, այդ դեպքում ինչ է սպասվում Հայաստանին, երբ ձեր կոնցեպտը Հայաստանի անվտանգության ապահովման մասով կախված է արտաքին կողմնորոշման հետ։
Հավելեմ, որ Ռուսաստանն էլ Հայաստանի համար սանկցիոն քաղաքականություն չի վարելու երբեք, ու հանկարծ չլինի այնպես, որ մի օր Սամվել Շահրամանյանի նման հարցազրույց տաք և ասեք, որ վերջին պահին հասկացաք որ միայնակ ենք։
Այս գլխից ասեմ` միայնակ ենք լինելու մեր անվտանգության ապահովման գործում, քանի դեռ չունենք կայացած և տեխնոլոգիական բանակ, որը ի վիճակի է քանդ ու քարափի վերածել թշնամու հողը...»։

Աղբյուրը` Արա Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր