ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Խաղաղության ամենամեծ գրավականը կարող է լինել այն, որ Ադրբեջանը համաձայնվի, որ արցախահայությունը վերադառնա իրենց տները». Վարդան Օսկանյան
19:54, 04.11.2023 | mamul.am
3298 | 0

«Վերջերս շրջանառության մեջ է դրվել մի նոր գաղափար` խաղաղության խաչմերուկ: Արտգործնախարարն էլ հայտարարեց, թե լավ լուր ենք ստանալու` հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված: Հարց է ծագում` ինչի՞ հաշվին է այս ամենն արվելու: Ի հաշիվ նրա, որ մենք սկուտեղի վրա Արցախը դատարկել ու տվել ենք Ադրբեջանի՞ն, ի հաշիվ նրան, որ միգուցե կտանք միջա՞նցք Թուրքիային ու Ադրբեջանին, ի հաշիվ նրան, որ կտա՞նք «անկլավներ», որ մենք կհյուրընկալենք 100 հազարից ավելի ադրբեջանցի՞: Ի հաշիվ նրան, որ Սահմանադրությունից որոշ դրույթներ կփոխենք, որ Ցեղասպանություը կուրանա՞նք: Այս բոլորին ի հաշի՞վ կլինեն խաղաղությունն ու սահմանի բացումը: Մենք խաչմերուկում ենք, որովհետև 4 հարևա՞ն ունենք, թե՞ որովհետև մուրում ենք խաղաղություն: Միգուցե Ադրբեջանն ավելի լավ խաղաղության խաչմերուկ կարող է լինել: Նա 5 հարևան ունի և դա լավագույն քննությունը կլինի, թե արդյոք նրանք խաղաղություն ուզում է, թե չէ: Խաղաղության ամենամեծ գրավականը կարող է լինել այն, որ Ադրբեջանը համաձայնվի, որ արցախահայությունը վերադառնա իրենց տները»,- ֆեյսբուքյան իր էջի տեսաուղերձում նշեց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր