ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +19 °C ... +31 °C Վաղը`+33 °C
«Արևմուտքը չի փորձել ինձ համոզել` բանակցել Ռուսաստանի հետ». Զելենսկի
20:24, 04.11.2023 | mamul.am
2769 | 0

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ճնշում չի զգում արևմտյան առաջնորդների կողմից` Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ սկսելու համար։
«Այսօր ոչ ոք ինձ վրա ճնշում չի գործադրում: Այսօր ԵՄ-ի կամ Միացյալ Նահանգների ղեկավարներից և ոչ մեկը մեզ վրա ճնշում չի գործադրում, որպեսզի նստենք Ռուսաստանի հետ և ինչ-որ բան տանք», - ասաց նա:
Զելենսկու խոսքով՝ նման բանակցություններ «չեն եղել և չեն լինելու»:

Ավելի վաղ NBC հեռուստաալիքը, վկայակոչելով պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Եվրոպան Կիևի հետ քննարկում են Մոսկվայի հետ դիվանագիտական ​​շփումների հնարավորությունը և այն, ինչ նա պետք է զոհաբերի` հանուն խաղաղության:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաները մտահոգված են, որ հակամարտությունը, իրենց կարծիքով, փակուղի է մտել։ Նրանք նաև վստահ չեն, որ կարող են Կիևին հետագա օգնություն ցուցաբերել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր