ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Քաղաքի կանաչի մասին ամենաէլեմենտար տեղություններին չի տիրապետում «մասնագիտացված կառույցը»». Էդուարդ Հայրումյան
20:48, 04.11.2023 | mamul.am
1636 | 0

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Ելնելով երեկվա իմ շփումներից Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի պաշտոնյաների հետ, մոտս կասկած առաջացավ, որ նույնիսկ քաղաքի կանաչի մասին ամենաէլեմենտար տեղություններին չի տիրապետում «մասնագիտացված կառույցը»։ Ըստ այդմ այսօր Երևանի քաղաքապետարանին և Կանաչապատման ՀՈԱԿ-ին առանձին դիմումներ եմ ուղարկել հետևյալ էլեմենտար հարցաշարով՝
«Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին։
1. Ո՞րն է Երևան քաղաքաի ամենատարեց ծառը։
2. Մոտավոր քանի՞ տարեկան է Երևանի ամենատարեց ծառը։
3. Ո՞րն է Երևան քաղաքի ամենահաստաբուն ծառը։
4. Ո՞րն է Երևան քաղաքի ամենաբարձր ծառը։
5. Կարմիր գրքում գրանցված քա՞նի սոսի կա հաշվառված Երևանում»։
Ֆեյսբուքով ավելացնեմ 6-րդ հարցը՝
6. Դրանցից քանիսն է չորացած և ենթակա հատման, քանիսն են բուժման - վերականգնման փուլում։
Անհամբեր սպասում եմ պատասխաններին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր